480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ինչու է Քարդաշյան–Ուեսթ զույգն այդքան արտասովոր անուն ընտրել իր որդու համար
11:56
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեխաների անունների ընտրությունը հաճախ փոփոխվող, բայց հետաքրքիր երևույթ է։ Մինչ Ռուսաստանում մայրիկներն ու հայրիկները մրցում են իրենց ժառանգի համար սլավոնական անսովոր անուն (օրինակ, Սվետոզար կամ Դոբրոլյուբա) գտնելու հարցում կամ, օրինակ, մանկիկին կոչում են «Գահերի խաղի» սիրված կերպարի անունով, ամերիկացի ծնողները որոշեցին «չմանրանալ», գրում է lenta.ru–ն։

Այսպես, ռեփեր Քանյե Ուեսթը և նրա կինը` Քիմ Քարդաշյանը, ովքեր տասն օր առաջ երկրորղ անգամ վերապրեցին ծնող դառնալու երջանկությունը, որդուն կոչեցին Սուրբ (Saint)։ Եվ նրանք բացառություն չեն կազմում իրենց փառասիրությամբ` Մեսիա, Արքա և Արքայազն անունները գնալով տարածում են գտնում օվկիանոսից այն կողմ։

Baby Name Wizard մանկական անուններին նվիրված կայքի հիմնադիր և համանուն գրքի հեղինակ Լորա Ուոթենբերգը բացատրել է այդ ֆենոմենի էությունը։

Ինչո՞վ է վատ հին ու բարի Մայքլը

Մայքլ անունը ոչնչով մեղավոր չէ, պարզապես, ԱՄՆ–ում ամենատարածված անունների թոփ–10–ում է։ Իսկ ահա պերճաշուք անունների տարածված լինելը, Ուոթենբերգի խոսքով, պատահական չէ։ Եվ այս դեպքում Քանյեն և Քարդաշյանը բոլորովին նորաձևության թելադրող չեն, այլ հետևում են դրան։

«Այսպիսի անուններն արտացոլում են հասարակական տարածվող միտումը։ Մեր օրերում մարդիկ ավելի հակված են գովաբանել իրենց երեխաներին»,– ասում է Լորան։

Անշուշտ, բոլոր ժամանակներում ժառանգներին վերաբերվել են որպես փոքրիկ արքայազնների և արքայադստրերի` արդարացիորեն նրանց անգին համարելով։ Բայց հենց մեր օրերում են մայրիկներն ու հայրիկներն ավելի ցցուն ցուցադրում իրենց այդ վերաբերմունքը սեփական երեխաների նկատմամբ։ Այստեղից էլ այն անունները, որոնք ավելի հաճախ են ստանում նորածին տղաներն ու աղջիկները` Heavenly (Երկնային), Regal (Արքայական), Reign (Իշխող), Miracle (Հրաշք)։

«Երեխային հասկացնելը, որ ինքն առանձնահատուկ է, մեր մշակույթի մի մասն է»,– ասում է Ուոթենբերգը։

Վերադառնալով նորածին Սեինթ Ուեսթին, պետք է նշել, որ ինտերնետ հանրությունն իսկապես տպավորված էր ամերիկյան Քարդաշյան հեռուստադինաստիայի «ժառանգորդի» անվան ընտրությամբ։

«Սուրբ» մանուկի մասին ԶԼՄ–ների նյութերի բազմաթիվ մեկնաբանողներ խոստովանում էին, որ հենց նմանատիպ մի բան էլ սպասում էին այդ զույգից։ Ոմանք նշում էին, որ ավելի օրիգինալ և տրամաբանական կլիներ տղային կոչել Սաութ (South` հարավ), քանի որ նրա ավագ քրոջ անունը Նորթ է (North, «հյուսիս»),

Եղել են նաև հետաքրքիր կանխատեսումներ` Twitter–ի օգտատերերից մեկը` @sickboi նիկով մի դեռահաս, Քանյեի և Քիմի երեխայի համար Սեինթ անունն է «մարգարեացել» դեռ 2015 թվականի ամռանը, երբ աստղային ընտանիքը հայտնել էր ընտանիքի համալրման մասին լուրը։

Եվ ի՞նչ

Լորա Ուոթենբերգը մանկական անունների ընտրության հարցում ևս մեկ թափ հավաքող միտում է նկատել։ Նա ասում է, որ աճում է հետաքրքրությունն այնպիսի անունների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ Դիզելը կամ Տիտանը։

«Ծնողներն իրենց ավելի ազատ են զգում երեխաների անունների ընտրության հարցում և ավելի հաճախ են երևակայությունը գործի դնում այդ հարցում»,– հավելում է փորձագետը։ –0--
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։