485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ինչպե՞ս զանազանել անորակ ալկոհոլը. կեղծ վիսկի
16:24
28 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կրասնոյարսկում օրեր առաջ ալկոհոլային թունավորումից մահացել է 8 մարդ, ավելի քան 25 մարդ տուժել է: Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել ոգելից խմիչք գնելիս` կեղծիքից և մահվան ելքից խուսափելու համար:

Կրասնոյարսկի տուժածներն օղուց չեն թունավորվել, նրանք գնել են ավելի թանկ խմիչք` ամերիկյան Jack Daniel’s վիսկի: Փորձաքննությունը պարզել է, որ ալկոհոլային խմիչքում առկա է եղել մահացու վտանգավոր մեթիլ սպիրտ, հաղորդում է aif.ru-ն:

Եվ այստեղ մենք գործ ունենք ոչ թե սովորական կեղծիքի, ոչ թե բրենդային թանկարժեք խմիչքի փոխարեն առաջարկած ավելի էժան համարժեքի, այլ շշերի հետ, որոնցում, հավանաբար, վտանգավոր պայմաններում և սխալ տեխնոլոգիայով թորած անորակ սպիրտ էր լցված:

Որտեղի՞ց է ալկոհոլում մեթիլ սպիրտ հայտնվում

Մեթիլ սպիրտն առկա է գրեթե բոլոր թունդ ալկոհոլային խմիչքներում, բայց աննշան քանակությամբ` յուրաքանչյուր լիտրին 100-300 մգ մեթանոլ: Բայց այդ չափաբաժինը կարող է մեծանալ, եթե թորվում է տան պայմաններում:

Թորվածքի դուրսմղման ժամանակ առանձնացնում են, այսպես կոչված, «գլուխը», որում հավաքվում են թունավոր սպիրտերը` ացետոն և մեթանոլ: Մեթանոլ կա նաև «պոչային» ֆրակցիաներում: Վտանգն այն է, որ պոչային ֆրակցիաները նույն հոտն ունեն, ինչ և միջինները` լավ և թունդ թորվածքը: Իսկ ահա «գլուխը» շոշափելի ացետոնային հոտ ունի:

Հենց այդ պատճառով կարևոր է պահպանել ինքնաթոր օղու ստացման և սպիրտի կրկնաթորման տեխնոլոգիական գործընթացը, առանձնացնել գլխի և պոչի հատվածները:

Մեթանոլն ավելացնում են սպիրտային խմիչքների մեջ` դրանց թնդությունն ավելացնելու համար: Եվ դա ավելի վտանգավոր է սպիրտի անբարեխիղճ և անօրինական կրկնաթորումից, քանի որ շշում մեթանոլի խտությունը բարձրանում է:

Ինչպե՞ս որոշել, որ շշում մեթանոլ կա

Առանց քիմիական վերլուծության, ուղղակի նայելով` հնարավոր չէ: Բանն այն է, որ մեթանոլը նման է էթիլ սպիրտ, քանի որ ոչ մի կտրուկ հոտ կամ համ մեթիլային խառնուրդը չունի:

Տան պայմաններում խորհուրդ են տալիս այրել հեղուկը, բայց պետք է հիասթափեցնենք` մեթիլային սպիրտը վառվում է գրեթե նույն կերպ, ինչպես էթիլը, բացի այդ, մաքուր տեսքով այն ալկոհոլում չի լինում, այնպես որ` անիմաստ է:

Նաև խորհուրդ են տալիս հեղուկի մեջ մաքրած կարտոֆիլ դնել: Եթե վարդագույն երանգ ստանա, ուրեմն մեթիլ կա խմիչքում:

Ամենահուսալի եղանակներից մեկն է` շիկացնել պղնձե մետաղալարը և իջեցնել խմիչքի մեջ: Մեթիլը տաքացնելու դեպքում տրոհվում է ֆորմալդեհիդների (ուժեղ թույն է, որից մենք հենց թունավորվում ենք): Եթե կտրուկ տհաճ հոտ առաջացավ, ապա խմիչքի մեջ մեթանոլ կա: Էթիլային սպիրտը տաքանալիս ուժեղ հոտ չունի:

Ինչպե՞ս խուսափել կեղծ ալկոհոլ գնելուց

Ընտրեք քաղաքակիրթ առևտրային վայրեր, հայտնի խանութներ, որտեղ պատասխանատվություն են կրում ապրանքի համար: Վատագույն դեպքում, կարելի է նաև ենթարկել դատական պատասխանատվության:

Ուշադիր զննեք շիշը`

Փականը պետք է ամբողջական լինի, հերմետիկ փակող: Պիտակները պետք է հավասար և ամբողջական լինեն, շշի վրա պետք է առկա լինեն ակցիզային դրոշմանիշները, հետևի պիտակի վրա պետք է լինեն արտադրողի և ներկրողի կոորդինատները, որոշ շշեր ունեն պլաստիկ փաթեթավորում, դրա վրա պետք է լինի ապրանքանիշի անունը:

Գինը պետք է շատ ցածր չլինի, գնումից առաջ կարելի է ստուգել տվյալ ապրանքանիշի խմիչքի մոտավոր գինը:

Արտասահմանյան, ինչպես նաև հայրենական արտադրողների շշերի մեծամասնությունը պաշտպանված է ուռուցիկ և գոգավոր գրառումներով, հոլոգրամներով և այլն: Այդ մասին տեղեկություն կարելի է գտնել համացանցում: Այդ բոլոր նրբությունները չեն երաշխավորում թունավորումից` ինքնուրույն կեղծ ալկոհոլի համար շիշ արտադրելը թանկ հաճույք է, կեղծարարները դրա փոխարեն օրիգինալ տարան վերցնում են բարերից և ռեստորաններից հարսանիքներից և մեծ միջոցառումներից հետո:
Թունավորման առաջին հատկանիշները

Մեթիլով թունքվորումը դրսևորվում է դրա օգտագործումից 8-12 ժամ անց: Առաջին հատկանիշներն են` գլխացավ, թուլություն, փսխում, տեսողության խախտում, մշուշված տեսողոթյուն: Կարող է կորել գունավոր տեսողությունը, հնարավոր է կուրություն:

Առաջին օգնության միջոցառումներ

Պարտադիր և շտապ դիմել բժիշկի: Դուրս գալ մաքուր օդի, փսխում առաջացնել, լուծողական ընդունել:
Պահպանեք այն ալկոհոլի մնացորդները, որից դուք, ենթադրաբար, թունավորվել եք: Դրաք թույլ կտան պարզել թունավոր նյութերի տեսակը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։