542
7.56
481.56
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս ազատվել մրգերում և բանջարեղենում պարունակվող քիմիայից

21:15
16 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մենք գնում ենք բանջարեղենն ու մրգերը տաղավարներից` հաճախ չմտածելով, թե ինչ պարարտանյութեր են դրանցում օգտագործել: Մինչդեռ այսօր շատ դժվար է գտնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Բայց նիտրատներից և պեստիցիդներից կարելի է մասամբ ազատվել ճիշտ լվանալու և մաքրելու միջոցով: Takprosto.cc կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդներ այդ մասին: 

Կաղամբ

капуста

Հանելով վերին թերթերը և կուրծը` կարելի է ազատվել այդ բանջերեղենում պարունակվող նիտրատների մեծ մասից:

Կարտոֆիլ

картофель

Կարտոֆիլում բոլոր նիտրատները հավաքվում են կեղևի տակ և միջուկում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է թափել այն ջուրը, որում խաշվել է կարտոֆիլը: 

Դդմիկ, վարունգ, սմբուկ

баклажаны, огурцы, овощи

Էկոլոգիապես մաքուր վարունգը պետք է նուրբ կանաչ լինի: Եթե այն մուգ կանաչ է, ապա դրանցում չափազանց մեծ քանակության նիտրատներ են պարունակվում: Մատղաշ դդմիկներն ու սմբուկը պետք է կեղևահան անել, ինչպես նաև կտրել պտղակոթի մասը` այն ամենաթունավորն է: 

Հազար, մաղադանոս, սամիթ և այլ կանաչեղեն

салат, зелень

Կանաչեղենում ամենից շատ նիտրատներ են հավաքվում միջներակներում և կոթերում: Կանաչին շատ ակտիվ է ներծծում նիտրատները, նշանակում է` այն ավելի լավ է մեկ ժամվա ընթացքում պահել ջրում նախքան կերակրատեսակների մեջ ավելացնելը:

Լոլիկ

помидоры

Որքան հաստ է դրանց կեղևը, այնքան շատ քիմիա կա դրանցում: Երբեք մի գնիր կարմրագազարագույն լոլիկներ: Սպիտակ պտղամիսը և հաստ միջներակները մեծ վկայում են մեծ քանակությամբ նիտրատների մասին: Եթե դու այդպիսի լոլիկներ ես գնել, մեկ ժամով թրջիր դրանք սառը ջրում:

Բազուկ, գազար և բողկ

морковь

Այս պալարապտուղներում նիտրատների մեծ մասը պարունակվում է գագաթներում և ծայրերում: Անպայման կտրիր դրանք օգտագործելուց առաջ: Մի գնիր կլորացած պոչիկով բազուկ: Գազարի պոչիկի մեկ սանտիմետրը կտրիր, իսկ կանաչ մասը կտրիր ամբողջությամբ:

Խաղող

Виноград

Խաղողը մշակում են ֆունգիցիդներով, որ այն երկար պահվի: Դրանից ազատվելու համար բավարար է լավ լվանալ միրգը:

Ձմերուկ 

арбуз


Երբեք մի գնիր կիսած և պոլիէթիլենային թաղանթով փաթաթած ձմերուկ: Դա մանրէների և միկրոօրգանիզմների բազմացման ամենաբարենպաստ միջավայրն է: Եթե ձմերուկի պտղամիսը դեղնավուն միջներակներ ունի, ապա այն մշակել են ագրեսիվ պարարտանյութերով: Կարելի է ոչ մեծ թեստ կատարել` պտղամիսը մեկ րոպեով դիր ջրով բաժակի մեջ, եթե ջուրը փոխեց գույնը, ապա ձմերուկը մշակված է պարարտանյութերով: Եթե ջուրը պարզապես պղտորվեց, ապա հատապտուղը մաքուր է: 

Տանձ և խնձոր

яблоки, груши

Այս մրգերը գնելիս` շոշափիր դրանք: Եթե դրանք կպչուն են, ապա մշակված են դիֆենիլով երկար պահպանման համար: Եվրամիությունում, ԱՄՆ-ում դիֆենիլն արգելված է քաղցկեղածին և ալերգիկ հատկանիշների պատճառով: Դիֆենիլով մշակած մրգերը պետք է կեղևազրկել:

 «Ամենավտանգավոր» մրգերն ու բանջարեղենը բերվում է Հոլանդիայից, Թուրքիայից, Իսրայելից, Եգիպտոսից: Բանն այն է, որ նրանց հողն աղքատ է և չի կարող բերք տալ առանց պարարտանյութերի: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:36
23 Ապրիլի 2019
Սկանդալ հագուստի շուրջ. Տարասովան գրողի ծոցն է ուղարկել Մեդվեդևայի քննադատներին (ՖՈՏՈ)
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան կարծիք է հայտնել գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի լատեքսային կոստյումի վերաբերյալ։
14:39
23 Ապրիլի 2019
Հայաստանը և Արգենտինան երիտասարդներին առանց վիզայի աշխատելու հնարավորություն կընձեռեն
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստում վավերացրեց Արգենտինայի հետ արձակուրդային և աշխատանքային գործունեության ծրագրով երկրների միջև համաձայնագիրը։
17:53
22 Ապրիլի 2019
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ։
17:47
22 Ապրիլի 2019
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի  մի շարք փողոցների երթևեկը:
14:22
22 Ապրիլի 2019
Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
12:37
22 Ապրիլի 2019
Շրի Լանկայի պայթյունների զոհերի թիվը հասել է 290–ի
Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st լրատվական պորտալը տեղեկացրել էր 262 զոհերի մասին։
21:15
21 Ապրիլի 2019
Ուշադրություն` նախաճաշ. հայտնի են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել արթնանալուց հետո
Փորձագետները պատմել են նախաճաշին օգտագործվող սննդամթերքի մասին:
20:27
21 Ապրիլի 2019
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար։
19:53
21 Ապրիլի 2019
Մազերի աճն արագացնող 7 մթերք
Ներկայացնում ենք մթերքներ, որոնց օգտագործումը լավացնում է մազերի վիճակն ու արագացնում դրանց աճը։
21:20
20 Ապրիլի 2019
Օգտակար և համեղ. ցածր կալորիական մթերքներ, որոնք հագեցնում են
Արագ հագենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:
20:15
20 Ապրիլի 2019
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
Սառնարանային պայմանները  կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար։
19:50
20 Ապրիլի 2019
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում։