478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ի՞նչ ուտել ձմռանը` դեպրեսիայից խուսափելու համար
12:26
12 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դրսում ձմեռ է, իսկ այն իր հետ բերում է ձմեռային դեպրեսիա և տրամադրության անկում: Հավերժական «ի՞նչ ուտել նիհարելու» համար հարցին միացել է ևս մեկը` «ի՞նչ ուտել դեպրեսիան հաղթահարելու համար»:

«Նովոստի-Արմենիան» տարբեր երկրների դիետոլոգների խորհուրդների և զանազան սննդամթերքների բնութագրերի վերլուծության հիման վրա կազմել է հակադեպրեսանտ տասը մթերքների ցանկ: «Երջանկության» բնական հորմոնները (էնդորֆին, սերոտոնին, դոպամին), որոնք արտադրվում են այս կամ այն սննդամթերք օգտագործելիս, կբարձրացնեն ձեր տրամադրությունը և էներգիա կհաղորդեն:

Բանան

бананы

Բանանները ոչ միայն սրտի համար օգտակար կալիում են պարունակում, այլ նաև նյութեր, որոնք ստիպում են օրգանիզմին «երջանկության հորմոններ» սինթեզել: Այս համեղ մթերքը պայքարում է օրգանիզմում В խմբի վիտամինների պակասի պատճառով բարկության զգացումի, սթրեսի կամ դեպրեսիայի դեմ:

Սաղմոն կամ կարմիր ձուկ

лосось

Այս մթերքները թույլ են տալիս վերահսկել խոլեստերինի մակարդակը, պարունակում են տարրեր, որոնք նպաստում են տրամադրության բարելավմանը: Դժվար է գնահատել կարմիր ձկան մեջ պարունակվող օմեգա 3 ճարպաթթուների օգտակարությունն օրգանիզմի համար` դրանք ունեն հակաբորբոքային ազդեցություն, պահում են արյունատար անոթների տոնուսը, կարգավորում են արյան ճնշումը:

Դդմի սերմեր

тыквенные семечки

Դդմի սերմերը պարունակում են սերմեր, որոնք սերոտոնին են արտադրում: Դրանց մեջ շատ են նաև վիտամիններն ու միներալները` նիացին և ֆոլաթթու, В խմբի, С, D և К վիտամիններ ոչ մեծ թվով, բայց ամենից շատ է E վիտամինը, որն արդյունավետ հակաօքսիդանտ է:

Ամբողջահատիկի հաց

хлеб

Այս հացը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը թույլ է տալիս վերահսկել էներգիայի անջատումը` խուսափելով տրամադրության տատանումներից:

Սպանախ, լոբի, բրոքոլի

брокколи

Այս մթերքները պարունակում են ֆոլաթթու և նյութեր, որոնք սերոտոնին են սինթեզում, ինչը կարևոր է լավ տրամադրության համար:

Հնդկահավի միս կամ հավի կրծքամիս

куриные грудки

Այս թռչնամիսը պարունակում է В6 վիտամին, որը նպաստում է «երջանկության հորմորնների» արտադրությանը: Այս մսատեսակը պարունակում է նաև В9 և В12 վիտամիններ, որոնք նաև կոչվում են «կանանց հորմոններ», ինչպես նաև РР, А, Н, F վիտամիններ, մագնիում, ցինկ, երկաթ և այլ տարրեր: Դրա շնորհիվ կարգավորվում է արյան շրջանառությունը, և ամրանում է նյարդային համակարգը:

Կանաչ ոլոռ

зеленый горошек

Կանաչ ոլոռը պարունակում է Е վիտամին և երկաթ, որոնք պակաս են դեպրեսիայով տառապող մարդկանց օրգանիզմում: Ոլոռում պարունակվում է կարոտին, А, С, Н և В խմբի վիտամիններ, ավելի քան 20 հանքային նյութ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, մագնիում, երկաթ և քլոր: Ոլոռի օգտագործումը նվազեցնում է կաթվածի, հիպերտոնիայի և ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականությունը, դանդաղեցնում է մաշկի ծերացումը, հանում է հոգնածությունը և բարելավում է քունը:

Դառը շոկոլադ

горький шоколад, шоколад

Որքան ավելի է կակաոն շոկոլադում, այնքան ավելի է օրգանիզմում ֆենիլալանին արտադրվում օրգանիզմում այն օգտագործելիս, ինչն էլ ավելացնում է դոպամինի մակարդակն գլխուղեղում: Կակաոն պարունակում է սերոտոնին և դոպամին: Հենց դառը շոկոլադն էլ բարելավում է արյան շրջանառությունը և օգնում նիհարել:

Կաթնամթերք

молоко

Կաթը, յոգուրտը, թեթև պանիրը և կաթնամթերքի այլ տեսակներ պարունակում են կալցիում, D վիտամին և սպիտակուցներ, ինչպես նաև պեպտիդներ, որոնք օգնում են հաճույք զգալ և թուլանալ:

Ընկույզ

орехи

Ընկույզը պարունակում է Օմեգա 3 ճարպաթթուներ, այդ իսկ պատճառով շատ օգտակար են գլխուղեղի աշխատանքի համար, պահպանում են սրտի նորմալ գործունեություն և նպաստում են վնասակար խոլեստերինի դուրսբերմանը: Ընկուզեղենի կազմում է նաև սելենը` հանքանյութ, որը լավ տրամադրություն կապահովի: Դիետոլոգները կարծում են, որ օրական երկու ընկույզը էներգիայով կապահովեն: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։