486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանը` միասեռ ամուսնություններն օրինականացրած ուղղափառ առաջին երկիր
11:48
24 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների օրինականացման օրենքին: Քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 22-ին, որի ընթացքում միապալատ խորհրդարանի 300 ներկայացուցիչներից 194-ը կողմ են քվեարկել օրինագծի ընդունմանը, 55-ը` դեմ, գրում է Lenta.ru-ն` հղում անելով Gay Star News-ին:

Երկրի Սահմանադրության փոփոխությունները թույլ կտան կարգավորել միասեռ զույգերի գույքին և ժառանգությանը վերաբերող հարցերը: Լրացումները չեն անդրադառնա ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ամուսինների կողմից երեխաների որդեգրմանը:

ILGA համասեռամոլների և լեսբուհիների միջազգային ասոցիացիայի խորհրդի համանախագահ Ջոյս Հեմիլթոնն (Joyce Hamilton) ընդունել է, որ քաղաքական գործիչները կատարել են տված խոստումը, իսկ ասոցիացիայի գործադիր տնօրեն Էվելին Պարադիզն (Evelyne Paradis) օրենսդիր մարմնի որոշումն անվանել է հասարակայնության բազմամյա աշխատանքի արդյունք:

Ինչպես հայտնում է Greek Reporter-ը, Ալեքսիս Ցիպրասը քվեարկությունից առաջ դիմել է խորհրդարանին և ներողություն խնդրել, որ օրինագծի դիտարկումն ուշացել է: Ցիպրասն ուրվագծել է Հունաստանի կառավարության և քաղաքացիների նոր ուղին` ասելով. «Այժմ ԼՀԲՏ հանրությունն ու դրա հետևորդները կտեսնեն իրենց երկրի պայծառ ապագան»:

 Քվեարկության արդյունքներով, Հունաստանը դարձել է առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները, և 26-րդը` եվրոպական պետությունների շարքում:

Առաջին միասեռ ամուսնությունները Հունաստանում գրանցվել են 2008 թվականին: Նորապսակները թերություն են հայտնաբերել 1982 թվականի օրենքում, որը չի ճշգրտում ամուսնացող մարդկանց սեռական պատկանելիությունը:
Դեկտեմբերի 21-ին Սլովենիայի քաղաքացիները մերժել են օրենքը, որը միասեռ զույգերին իրավունք կտար ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Մարտին երկրի խորհրդարանն ընդունեց այդ նույն օրենքը, բայց այն ուժի մեջ չմտավ, քանի որ «Երեխաների համար» հասարակական շարժումը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում` հասնելով նրան, որ հարցը բարձրացվի հանրաքվեում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: