536.23
7.42
481.57
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀԾԿՀ–ն ապատեղեկատվություն է անվանել Ucom–ի պնդումները անհավասար մրցակցային պայմանների ստեղծման վերաբերյալ

21:11
09 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանել է «Յուքոմ» ընկերության պնդումներին` Հանձնաժողովին հասցեագրված հակամրցակցային անհավասար պայմանների ստեղծման վերաբերյալ, հայտնում է telecom.arka պորտալը։

ՀԿԾՀ–ն անհիմն է համարել նախօրեին «Յուքոմ» ընկերության կողմից Հանձնաժողովին հասցեագրված հակամրցակցային անհավասար պայմանների ստեղծման վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք վերաբերում են 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ հայտարարելուն:

«Նախ տարակուսելի է խնդրի հանրայնացումը առնվազն նախօրեին՝ հաշվի առնելով, որ Հանձնաժողովի որոշումը տևական ու համակողմանի քննարկում է անցել և համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր պետական մարմինների ու կողմերի հետ, այդ թվում՝ հրապարակվել www.e-draft.am և www.psrc.am կայքերում։ Առավել անհասկանալի է այն, որ ընկերությունը մասնակցել է Հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է հիշյալ որոշումը և որևէ առարկություն չի ներկայացրել»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀԾԿՀ–ի, ընկերության կողմից համադրում է կատարվել 2013 թվականին Հանձնաժողովի կողմից հայտարարված 800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթի հետ, ինչն ընդունելի չէ, քանի որ Հանձնաժողովի կողմից 2013 թվականին հայտարարված մրցույթի 6,225 մլրդ դրամ մեկնարկային գինը և պարտավորությունները սահմանվել էին ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի արձանագրային որոշմամբ Հանձնաժողովին ներկայացված առաջարկության հիման վրա և նպատակաուղղված էին անալոգային հեռուստառադիոհեռարձակումից թվայինին անցնելու` ՀՀ-ի կողմից ԵՄ առջև ստանձնած պարտավորության կատարմանը, ինչպես նաև շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիայի ներդրմանը։ Արդյունքում մրցույթի պայմանները հետաքրքրեցին միայն շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայությունների շուկա նոր մուտք գործող «Յուքոմ» ընկերությանը, որն էլ ճանաչվեց հաղթող։ Բացի այդ, 2013 թվականին հայտարարված մրցույթի ժամանակ, երբ հեռահաղորդակցության շուկայում ներդրված չէր շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիան, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանն էր թողնված մրցույթի արդյունքում տրամադրվող թույլտվությամբ սահմանված՝ լայնաշերտ ինտերնետ ծածկույթով ապահովման ենթակա ՀՀ բնակավայրերի 80 տոկոսի ընտրությունը։

Նշվում է նաև, որ Հանձնաժողովի կողմից ցանկացած մրցույթի անցկացում, բնականաբար, ենթադրում է կոնկրետ ռեսուրսավճարի տեսքով համապատասխան մուտքերի ապահովում ՀՀ պետական բյուջե։ Սակայն, նշված հանգամանքը երբևէ ինքնանպատակ չի եղել և մշտապես ուղղված է եղել տվյալ ժամանակահատվածում ոլորտի առջև ծառացած առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Նշված սկզբունքն ընկած է նաև միջազգային առաջավոր կարգավորումների հիմքում, համաձայն որի, օրինակ, մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ պահանջող շարժական կապի նորագույն սերնդի (5G) տեխնոլոգիաների ներդրումը կարգավորող մարմիններից պահանջում է առավել խթանիչ և ճկուն կարգավորման քաղաքականության իրականացում՝ միտված պահանջվող ներդրումներին համահունչ ռեսուրսավճարների նվազեցմանը։

Հանձնաժողովը, ելնելով նշվածից և հաշվի առնելով շարժական կապի LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված առավել խնդրահարույց 121 բնակավայրերի առկայությունը (բիզնես տեսանկյունից ներդրումների կատարման աննպատակահարմարություն, նոսր բնակչություն, բարդ տեղադիրք, ենթակառուցվածքների դժվար հասանելիություն), ինչպես նաև Հայաստանի հետ համանման շուկաներ ունեցող երկրներում նույն տիրույթների համար անցկացված մրցույթների շրջանակում ռեսուրսավճարների չափերը (Վրաստան, Մոլդովա), 2018 թվականին հայտարարված մրցույթի մեկնարկային գին սահմանեց 1,5 միլիարդ դրամը։ Միաժամանակ, հաղթող ընկերության համար 2013 թվականի մրցույթում առաջադրված պարտավորություններից բացի սահմանվեց վերը նշված 121 բնակավայրերը ևս LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով ապահովելու պարտավորություն։ Ընդ որում, նշված պարտավորության իրականացման համար ըստ «Յուքոմ» ընկերության նախկինում ներկայացրած գնահատականի՝ կպահանջվի 5,3-6,1 միլիարդ դրամի ներդրում:

«Հետևությունները թողնելով հանրության դատին՝ ցավում ենք, որ «Յուքոմ» ընկերությունը, տիրապետելով վերը նշված տեղեկատվությանը և մասնակցելով որոշման ընդունման գործընթացին, ապատեղեկատվության տարածմամբ փորձել է հանձնաժողովի որոշումը դարձնել տարաբնույթ շահարկումների առարկա»,– ասվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունում։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:20
26 Ապրիլի 2019
Ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված. ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա:
13:18
25 Ապրիլի 2019
Սպասվում է անձրև և ամպրոպ. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
21:45
24 Ապրիլի 2019
Փաշինյանը` «Ռոսիա 1»–ի ուղիղ եթերում. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարևոր է ողջ մարդկության համար (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան վերաբերող հարցերին։
19:15
24 Ապրիլի 2019
Թրամփը հարգեց Մեծ Եղեռնի զոհերին, բայց ողբերգությունը Ցեղասպանություն չանվանեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
15:36
23 Ապրիլի 2019
Սկանդալ հագուստի շուրջ. Տարասովան գրողի ծոցն է ուղարկել Մեդվեդևայի քննադատներին (ՖՈՏՈ)
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան կարծիք է հայտնել գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի լատեքսային կոստյումի վերաբերյալ։
14:39
23 Ապրիլի 2019
Հայաստանը և Արգենտինան երիտասարդներին առանց վիզայի աշխատելու հնարավորություն կընձեռեն
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստում վավերացրեց Արգենտինայի հետ արձակուրդային և աշխատանքային գործունեության ծրագրով երկրների միջև համաձայնագիրը։
17:53
22 Ապրիլի 2019
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ
Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ։
17:47
22 Ապրիլի 2019
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի  մի շարք փողոցների երթևեկը:
14:22
22 Ապրիլի 2019
Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
12:37
22 Ապրիլի 2019
Շրի Լանկայի պայթյունների զոհերի թիվը հասել է 290–ի
Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st լրատվական պորտալը տեղեկացրել էր 262 զոհերի մասին։
21:15
21 Ապրիլի 2019
Ուշադրություն` նախաճաշ. հայտնի են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել արթնանալուց հետո
Փորձագետները պատմել են նախաճաշին օգտագործվող սննդամթերքի մասին:
20:27
21 Ապրիլի 2019
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար։