539.06
7.43
478.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հռոմի Պապը հաստատել է «Հայր մեր» աղոթքի տեքստի փոփոխությունը

16:18
06 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանցիսկոս Հռոմի Պապը հաստատել է «Հռոմի միսալ» ժամերգությունների գրքի երրորդ հրատարակությունը, հայտնում է իտալական Avvenir կաթոլիկ պարբերականը: Նոր խմբագրման մեջ փոփոխություններ են կատարվել «Հայր մեր» աղոթքի իտալերեն տեքստում, հայտնում է РБК-ն:

Ֆրանցիսկոսի որոշման մասին հայտնել է կարդինալ Գուալտիերո Բասետին: Նոր խմբագրման մեջ տերունական աղոթքի «և մի տանիր մեզ փորձության» տողը կփոխարինվի «մի թույլ տուր մեզ տրվել փորձության» տողով:

Ինչպես նշում է պարբերականը, նոր թարգմանությունն ուժի մեջ կմտնի մի քանի ամիսների ընթացքում: Եպիսկոպոսները և փորձագետները տեքստի փոփոխության վրա աշխատել են ավելի քան 16 տարի:

«Հայր մեր»-ի տեքստը փոխելու անհրաժեշտության մասին Ֆրանցիսկն առաջին անգամ ասել է դեռևս 2017 թվականին: Նրա խոսքով, «մի տանիր մեզ փորձության» արտահայտությունը ճշգրիտ չէ, քանի որ Աստված չի բերում մարդկանց դեպի մեղքը: «Աստված չէ, որ ինձ տանում է փորձության մեջ և նայում, թե ինչպես է կատարվում իմ անկումը: Նա դա չի անում, այլ օգնում է միանգամից բարձրանալ»,- նշել է պոնտիֆիկոսը:

Այժմ ժամերգությունների ընթացքում հիմնականում օգտագործվում է միսալի` 2002 թվականի երրորդ հրատարակությունը, որը հավանության է արժանացել Հովհաննես Պողոս Բ-ի կողմից, սակայն բազմաթիվ տեղերում կիրառվում են 1975 թվականի երկրորդ տիպային հրատարակության թարգմանությունները: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Հունիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրաժարվել է կենդանիների մորթուց (ՖՈՏՈ)
Քարդաշյանն իր Instagram-ում հայտնել է, որ հրաժարվել է կենդանիների մորթուց` հօգուտ արհեստական անալոգների:
19:15
15 Հունիսի 2019
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
18:20
15 Հունիսի 2019
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները:
15:39
15 Հունիսի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
19:44
13 Հունիսի 2019
«Երբեք այսքան երջանիկ չէր». Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը միացել են
Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հանգստյան օրերն անցկացրել են իտալական վիլլայում։
11:40
13 Հունիսի 2019
Երևանում թունավորվել են հարսանիքի ընդհուպ մինչև հարյուրավոր մասնակիցներ
Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ:
11:07
13 Հունիսի 2019
Պուտինի ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը
Մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա:
10:48
13 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզում
Նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը:
10:13
13 Հունիսի 2019
Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
15:00
12 Հունիսի 2019
Հայաստանը բարելավել է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի» իր դիրքերը
Խաղաղասիրության 2019 թվականի գլոբալ ինդեքսում (Global Peace Index) Հայաստանը զբաղեցրել է 118-րդ հորիզոնականը:
15:26
11 Հունիսի 2019
Հայերն ամենալավն են պատրաստում տոլման. Մալիշևան և Օգանեզովը դուդուկի հնչյունների ներքո պատմել են դրա «ազգային առանձնահատկությունների» մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի առաջին ալիքի «Жить Здорово» ծրագրի շրջանակում հաղորդավար Ելենա Մալիշևան պատմել է հայկական տոլմայի օգտակար հատկությունների մասին:
14:57
11 Հունիսի 2019
Հայաստանը և Ռուսաստանն Ուրարտուի մասին սենսացիոն ցուցահանդես են պատրաստում
Ցուցահանդեսը խոստանում է համաշխարհային սենսացիա դառնալ։