ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հնդկական
DNA (Daily News and Analysis) թերթը գրել է Հայաստանի բազմադարյա պատմություն ունեցող հեթանոսական տաճարների, եկեղեցիների և վանքերի մասին։
«Հայաստանը` 3 մլն բնակչություն ունեցող հարավկովկասյան երկիր է, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև։ Սա աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն դեռ 301 թվականին։ Դրա ժառանգությունը ներկայացնում են Հայաստանում առկա գրեթե 4000 եկեղեցիներն ու վանքերը, որոնցից մի քանիսը թվագրվում են IV դարով», – ասվում է հոդվածում։
Загружается новость ...
"Право"
Հոդվածի հեղինակ, լրագրող Նեեթա Լալն այցելել է Խոր Վիրապ, Գառնու հեթանոսական տաճառ, Գեղարդ վանական համալիր և պատմել է այդ վայրերի գեղեցկության մասին։
Հայաստանը զարմանալի երկիր է։ Այն գտնվում է կախարդական կիրճերի կողքին, բիբլիական Արարատի ստվերում և կապուտակ Սևանի ափին։ Հայաստանն ունի հրաբխային տուֆից փորագրված սրբատեղիներ, որոնք հայտնվել են ամայի վայրերում», – նշում է հեղինակը։ –0–