ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հնդկաստանի իշխանություննկերը թույլ կտան աղքատ կանանց պետության հաշվին կրծքի պլաստիկ վիրաբուժություն կատարել: Ինչպես գրում է
Lenta.ru-ն, այդ մասին հայտնում է Times of India-ը:
Պետական բժշկական Սթենլի քոլեջին (Government Stanley Medical College) կից Պլաստիկ վիրաբուժության կլինիկան ստեղծվել է Թամիլնադ նահանգի առողջապահական նախարարության նախաձեռնությամբ: Այստեղ կանայք կարող են մեծացնել կամ փոքրացնել կուրծքը, եթե անգամ նրանք չունեն բավարար միջոցներ:
Загружается новость ...
"Право"
«Ինչու՞ էսթետիկ վիրաբությունը պետք է անհասանելի լինի աղկատներին», - ասել է նահանգի առողջապահության նախարար Վիջայ Բասքարը (Vijaya Baskar): - Եթե մենք չաջակցենք կանանց, ապա նրանք կդիմեն վտանգավոր մեթոդների կամ մեծ պարտքերի մեջ կմտնեն»:
Սակայն, ինչպես նշվում է, ոչ բոլորն են ուրախացել այս լուրից: Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ իշխանություններն իզուր փող կծախսեն: «Պետական միջոցները նախատեսված են հիվանդություները բուժելու համար, - նախարարի որոշումը մեկնաբանել է բժիշկ Ս. Էլանգոն (S Elango): - Ցավալի է, որ կյանքեր փրկող վիրահատությունների փոխարեն մենք ուշադրությունը սևեռել ենք գեղեցկության վրա»:
Սկզբից նման վիրահատությունների գումարները կհատկացվեն նախարարության պահուստներից: Հետագայում իշխանությունները մտադիր են օգնության դիմել United India պետական ապահովագրական ընկերությանը:-0-