419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հնագետները կբացեն Արցախում V-VI դարերի դամբարանի գաղտնիքը

21:07
15 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում հնագույն դամբարանի պեղումներ են սկսվում:

Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի ավերակների վրա կառուցված Սուրբ Ստեփանոսի եկեղեցու մոտակայքում գտնվող V-VI դարերի դամբարանի պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:

Ըստ նրա, պեղումները կանցկացվեն Արցախի պետբյուջեից հատկացրած 17 մլն դրամի շրջանակում, ինչպես նաև մասնավոր ռեսուրսներով:

«Այդ գումարը հնարավորություն կտա Տիգրանակերտում պեղումներ իրականացնել 40-42 օրվա ընթացքում»,- ասաց արշավախմբի ղեկավարը` կարևորելով այս աշխատանքները:

Նրա խոսքով, Սուրբ Ստեփանոսի եկեղեցու դամբարանն ունի արևելյան մուտք, ինչը բնորոշ չէ քրիստոնեական շինությունների համար, որտեղ հիմնական մուտքը միշտ ուղղված է արևմուտքից դեպի արևելք:

«Եթե դամբարանն ունի մեկ մուտք, նշանակում է` այն պետք է լինի արևմուտքից, քանի որ քրիստոնյան շարժվում է արևմուտքից արևելք, որտեղից սպասվում է Քրիստոսի երկրորդ գալուստը»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Ինչպես նշեց մասնագետը, Արցախի տարածքում արևելյան մուտքով դամբարանների պեղումներն արդիական են, իսկ հնագետների գլխավոր նպատակը` գաղտնիքը գտնելն է:

Պետրոսյանը նշեց, որ 5-րդ դարի վերջում և 6-րդ դարի սկզբին Կովկասյան Ալբանիայի տիրակալ, Արշակունիների դինաստիայի տասներորդ ներկայացուցիչ` Վաչագան Գ Բարեպաշտը, ում ենթակայության ներքո էին նաև հայկական Ուտիք, Արցախ և Սյունիք նահանգները, ելնելով բացառապես քաղաքական նկատառումներից, ստեղծել է առանձին եկեղեցի, որը պետք է որևէ կերպ տարբերվեր Հայ առաքելական եկեղեցու ավանդական շինություններից:

«Ալբանացի արքան քրիստոնյա էր, խոսում և գրում էր հայերեն: Նա փորձում էր որոշակի առանձնահատկություն հաղորդել իր եկեղեցուն, որն ավելի ուշ երկար ժամանակ ծառայում էր հայ ժողովրդին հատուկ անվան ներքո»,- ասաց փորձագետը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային