420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հղիության արհեստական ընդհատման լրիվ արգելքը կարող է բացասական հետևանքներ ունենալ. իրավաբան

14:45
18 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հղիության արհեստական արգելքին ուղղված կտրուկ քայլերը կարող են լուրջ խնդիրների հանգեցնել, կարծում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Ըստ նրա, «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի համաձայն, կինն իրավունք ունի ինքնուրույն կարգավորել իր սեռական առողջության և ընտանիքի պլանավորման հարցերը, իսկ հղիության արհեստական ընդհատման արգելքը կարող է բացասական հետևանքների հանգեցնել։

«Խորհրդային տարիներին, երբ հղիության արհեստական ընդհատումն արգելված էր օրենքով, աճել էր հղիների շրջանում մահացության ցուցանիշը (անօրինական աբորտների հետևանքով)»,– ուրբաթ լրագրողներին ասաց Ֆարմանյանը։

Նա ավելացրեց, որ այսօրվա դրությամբ օրենսդրորեն հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, և այն կարելի է դիտարկել որպես կնոջ վերարտադրողական իրավունք։

Իրավաբանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը մշակել է նոր օրինագիծ, որն արգելում է սելեկտիվ աբորտները։

«Տվյալ օրինագիծն առայժմ չի հաստատվել Ազգային ժողովում, այնուամենայնիվ, դրա առկայությունն արդեն իսկ ողջունելի է, քանի որ երկրի ժողովրդագրական իրավիճակը վատ վիճակում է։ Այսօր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 114 տղա, և որոշ տվյալներով, արդեն 2060 թվականին դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,– նշեց Ֆարմանյանը։

Մանկաբարձ–գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանն իր հերթին նշեց, որ հղիությունը պետք է ընդհատվի բացառապես բժշկական ցուցումներով, քանի որ աբորտի բացասական ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա շատ մեծ է։

Մասնավորապես, նրա խոսքով, հղիության առաջին ամիսներին կնոջ օրգանիզմում լուրջ փոփոխություններ են կատարվում, հորմոնալ ամբողջ համակարգը փոխվում է, և հղիության ընդհատման դեպքում այդ բոլոր հորմոնալ փոփոխությունները կարող են կտրուկ հակառակ էֆեկտ ունենալ։

«Դրա հետևանքով կարող է ճարպակալում, վահանաձև գեղձի, դաշտանային ցիկլի խախտումներ առաջանալ»,– նշեց Կոջոյանը, ավելացնելով, որ առաջին հղիության ընդհատումը կարող է ճակատագրական լինել կնոջ համար, քանի որ նա կարող է զրկվել վերարարտադրողության ֆունկցիաներից։

 Պաշտոնական տվյալներով, Հայաստանում տարեկան կատարվում է 1300 աբորտ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում