485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հետտոնական համախտանիշ. երբ աշխատանքը բանտախցից տանջալի է
12:11
08 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Անցան հերթական տոները, խումհարի սինդրոմը մնաց անցյալում, հեռացան վերջին հյուրերը, և յուրաքանչյուր աշխատող մարդ կրկին հայտնվեց աշխատանքային առօրյային վերադառնալու անհրաժեշտության առջև։

Հետտոնական սթրեսի զոհեր

Մի անհանգստացեք, եթե տոներից հետո աշխատանքի վերադառնալու ցանկություն չունեք։ Ձեր օրգանիզմը նորմալ կարձագանքի սովորական ռիթմի փոփոխությանը և բնականոն հուն վերադառնալու ձեր փորձին։

Ձեզ դժվար կլինի արթնանալ սովորական դարձած ժամին, նախաճաշելու ցանկություն չի լինի և, հավանաբար, գրասենյակում անցկացված առաջին մի քանի ժամերը կանցնեն մի փոքր նյարդային մթնոլորտում։ Տեխնիկան չի միանա, ռեֆլեքսներն ու հմտությունները մի փոքր մոռացված կլինեն, իսկ ամենօրյա միապաղաղ ու սովորական գործընթացը պարզապես անտանելի կթվա...

Դրական տրամադրվեք։ Հիշեք, որ աշխատանքից ազատումների ամենամեծ թիվը գրանցվում է հենց հետտոնական օրերին։ Այնպես որ, տաք գլխով մի գործեք, ինքներդ ձեզ առնվազն մի շաբաթ տվեք բնականոն հուն վերադառնալու համար, և կհամոզվեք, որ ձեր պարտավորություններտ պակաս անտանելի կթվան արդեն հաջորդ երկուշաբթի։

Ի՞նչ անել և ո՞վ է մեղավոր

Նախևառաջ, եկեք հասկանանք, որ ոչ ոք մեղավոր չէ։ Տոները գալիս են և գնում, իսկ աշխատանքը ձեր կյանքում կանոնավոր բնույթ է կրում։ Հիշենք այն մասին, որ այն դեղամիջոց է հիվանդությունների և բացասական մտքերի դեմ։

Եվ այսպես, սկսենք։ Սկսենք ամենապարզ և ճիշտ հուն ուղղող միջոցներից։ Առաջնահերթ գործերի ցուցակ սահմանեք, և եթե ոչ մի շտապ գործ չկա, մաքրեք հին ֆայլերը, կարգի բերեք համակարգչում կուտակված նյութերը, աշխատանքային սեղանը և դասակարգեք կուտակված նամակները։

Ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես աստիճանաբար կընկղմվեք աշխատանքային գործընթացի մեջ, և աշխատանքային տարվա հեռանկարը սարսաթելի չի թվա։ Գլխավորը, մի արեք կտրուկ շարժումներ և մի գերբեռնվեք աշխատանքային առաջին իսկ օրը, քանի որ դա կարող է բարդացնել հարմարվելու ընթացքը։ Որոշ դեպքերում օրգանիզմն ի նշան բողոքի կարող է ձեզ դեմարշ հայտարարել` հաճախ են դեպքերը, երբ տոներից անմիջապես հետո մարդիկ հիվանդանում են և խնդրում իրենց բաց թողնել աշխատանքից մինչև կազդուրվելը։ -0-

Իրինա Մանասյան
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: