484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
16:26
15 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։ 1877 թվականի օգոստոսի 15–ին Թոմաս Էդիսոնը նամակ է գրել Պիթսբուրգի հեռագրային ընկերության նախագահին, որում ապացուցում էր, որ հեռախոսով խոսելիս ողջույնի լավագույն տարբերակը, այնուամենայնիվ, «hello»–ն է, որը ռուսերենում վերածվել է «ալո»–ի։

Հեռախոսի առաջին գյուտարար Ալեքսանդր Բելը, ինչպես գրում է telecom.arka.am–ը, մի ժամանակ առաջարկում էր ողջույնի «ahoy»–ը, որն այդպես էլ չընդունվեց` աստիճանաբար վերափոխվելով «ալո» և «Hello» տարբերակների, որոնք օգտագործվում են, համապատասխանաբար, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներում մինչ օրս։

«Ալո» բառն առաջացել է դեռևս նախկան առաջին հեռախոսի հայտնագործումը։ Այն մեր օրերին է սովորականի պես օգտագործվում որպես «Այո, լսում եմ ձեզ»։ Իրականում, այն առաջ է եկել ծովայինների բառապաշարից, ովքեր, բղավելով երկաթե բարձրախոսով, փորձում էին կապ հաստատել առջևից եկող նավի հետ։ Սակայն սկզբնական նշանակությունը հենց դա էր` «Լսում եմ»։

Այսօր տարբեր երկրներում հեռախոսային ողջույնը տարբեր կերպ է հնչում։ Հայաստանում զրույցի սկզբում արտասանում են «լսում եմ» կամ պարզապես «ալո», կամ նույնսիկ` «այո»։

Իտալացիները հեռախոսով պատասխանելիս արտասանում են «պրոնտո» («pronto»), ինչը բառացի նշանակում է` «պատրաստ եմ»։ Ճապոնացիներն ասում են` «մոսի–մոսի» («մոսիմասու–մոսիմասու»` «խոսում եմ–խոսում եմ»)։ Ֆրանսիացիները և ռուսները` «ալյո» (հավանաբար, ձևափոխված` «ալո»), ռուսները նաև օգտագործում են սովորական «ալո», որն օգտագործվում է պաշտոնական և գործնական զրույցներում, մինչդեռ «ալյո»–ն խոսակցական տարբերակն է։ Ռուսերեն խոսում տարածված է նաև «да» տարբերակը, ինչը նշանակում է համաձայնություն կամ «լսում եմ»։ Երբեմն կարելի է լսել նաև «Խոսեք»` «Говорите»։

Չինաստանում հեռախոսով ողջունելիս ասում են` «վեյ» («խոսեք»), Կորեայում` «յոբոսեո» («յոգի պոսեո»–ի կրճատ ձևը, որը նշանակում է` «այստեղ նայեք»), Գերմանիայում հեռախոսով պատասխանելիս ասում են իրենց ազգանունը, ընդ որում` ազգանունից առաջ հաճախ ավելացնում են «այո» («ja»): Երիտասարդները ոչ պաշտոնական զանգերի ժամանակ ասում են` «hallo»։

Հունաստանում, հեռախոսին պատասխանելիս, ասում են` «пαρακαλώ» («պարակալո»), ինչը թարգմանվում է «խնդրեմ»։ Իսպանիայում ասում են` «diga/me» (խոսիր/խոսեք)։ Բալկաններում (բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն) ասում են` «molim» (լատ.), Ղազախստանում` «ալո» կամ «տընդապ տուրմին», ինչը թարգմանվում է որպես «լսում եմ»։

Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում (Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան, Աֆղանստան) ընդունված է ասել «լաբայ», ինչը նշանակում է` «լսում եմ, ի՞նչ կցանկանաք»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։