+6
Եղանակը Երևանում
Հայ

Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը

13:59
26 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:

«Вести.Ру»-ի հաղորդմամբ` բնական հազվագյուտ հատկանիշներով 3 ալմաստները, որոնք պահվում են Ռուսաստանի Պետական գանձարանում, ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, անվանակոչվել են ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի, Ալեքսեյ Բոտյանի և Գևորգ ու Գոհար Վարդանյան ամուսինների:

«Բացառիկ տեսքով թանկարժեք քար, որը բաղկացած է երկու ներաճած ալմաստներից: Բնության մեջ հանդիպող հազվադեպ երևույթ: Այս ալմաստն անվանակոչվել է ի պատիվ հետախույզ ամուսինների: Նա Խորհրդային Միության հերոս, ներկայում` հանգուցյալ Գևորգ Վարդանյանն է, և նրա կինը` Գոհարը: Նրանք «Թեհրան-43»-ի իրական հերոսներ են»,- գրում է թերթը:

Հունիսի 25-ին «Россия-1» ռուսական հեռուստաալիքով կայացել է խորհրդային հետախուզության հայազգի լեգենդի մասին պատմող ««Anita» ծածկանվամբ» հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան:

Загружается новость ... "Право"

Գոհար Լևոնի Վարդանյանն ընդհատակյա հետախույզ է, Կարմիր դրոշի շքանշանակիր և շատ այլ մրցանակների դափնեկիր, ինչպես նաև խորհրդային լեգենդար ընդհատակյա հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանի կինն ու համախոհը: Վերջինն իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապել է 16 տարեկանում, երբ 1940 թ-ի փետրվարին կապ է հաստատել Թեհրանի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նստավայրի հետ: Նա ղեկավարում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստական գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ զբաղվող խմբի աշխատանքները։ Միայն 2 տարվա ընթացքում նրա խումբը բացահայտել է 400 անձանց, ովքեր այս կամ այլ կերպ կապված են եղել գերմանական հետախուզության հետ:

«Ամիրը» (օպերատիվ ծածկանունը) 1943 թ նոյեմբեր-դեկտեմբերին ակտիվորեն ներգրավված է եղել Թեհրանի «Մեծ եռյակի» ղեկավարների կոնֆերանսի անվտանգության ապահովմանը: 1951 թ.-ին նա տեղափոխվել է ԽՍՀՄ, որտեղ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:

Դրան հաջորդել է էքստրեմալ պայմաններում և տարբեր երկրներում դժվարին իրավիճակներում երկարամյա աշխատանքը ընդհատակյա հետախուզությունում:

Վարդանյան ամուսինների օտարերկրյա գործուղումը տևել է ավելի քան 30 տարի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել