ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սկանդալային վարքով հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, ով իրեն անվանում է «Instagram–ի արքա», Հայաստան է եկել քաղաքացիություն ստանալու։
Բիլզերյան եղբայրների հետ Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Բիլզերյանը Հայաստան է ժամանել եղբոր` Ադամի և երկու ընկերուհիների ուղեկցությամբ։
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,– գրել է Բիչախչյանը։
Նա նաև նշել է, որ մի քանի տարի առաջ Հայաստանի քաղաքացիություն է ստացել Դենի և Ադամի հայրը` Փոլ Բիլզերյանը, և լուսանկար է հրապարակել հայկական անձնագրով։
Դեն Բիլզերյանը հայազգի ամերիկացի միլիոնատեր է, սոցիալական ցանցերի աստղ։ Հայտնի է որ միայն պոկերի յուրաքանչուր մրցաշարում պարտվելու բացառիկ ունակությամբ, այլ նաև հրազենի նկատմամբ մեծ սիրով։ Պնդում է, որ իր կարողությունը կուտակել է մոլախաղերի և վենչուրային ներդրումների շնորհիվ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում