ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտման կենտրոնի գիտնականները նշել են հիվանդության զարգացման հիմնական գործոնները, որոնք հեշտությամբ կարելի է շրջանցել: Ըստ գիտնականների, միայն Մեծ Բրիտանիայում առողջ ապրելակերպի միջոցով տարեկան կարելի է կանխել չարորակ ուռուցքների 135 500 դեպքեր: Այդ մասին հայտնում է
Lenta.ru-ն՝ հղում անելով EurekAlert!-ին:
Ուռուցքների առաջացման հիմնական պատճառն է ծխախոտի ծուխը՝ տղամարդկանց շրջանում կաղցկեղի 32200, իսկ կանանց շրջանում՝ 22 հազար դեպք:
Երկրորդ տեղում է ավելորդ քաշը, որի հետևանքով բնակչության 6.3 տոկոսի մոտ զարգանում են չարորակ ուռուցքներ: Ավելորդ քաշը հանդիսանում է աղիքային քաղցկեղի, կրծքի, արգանդի և երիկամների քաղցկեղի զարգացման գործոն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ ազդեցությունը արևայրուքի պահին առաջացնում է մաշկի քաղցկեղի տարեկան 13 600 դեպք (քաղցկեղի բոլոր դեպքերի 3,8 տոկոսը): Քաղցկեցի առաջացման այլ գործոնների թվում են` ալկոհոլը, մանրաթելերի մեծ քանակությունը ու օդի աղտոտվածությունը:-0-