526.4
7.25
475.99
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Մերկելի ախտորոշումը. բժիշկներ

14:39
20 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ախտորոշումը հայտնի է: Բադ Բրամշթեդտի Շոնայի հոգեսոմատիկ կլինիկայի և հոգեթերապիայի գլխավոր բժիշկ Բերնհարդ Օսենը կարծում է, որ Մերկելի մոտ «օրթոստատիկ տրեմոր» կա, հայտնում է medikforum.ru-ն` հղում անելով Daily Express պարբերականին:

Օրթոստատիկ տրեմորը հիվանդագին վիճակ է, որը բնութագրվում է մարմնում և ոտքերում բարձր հաճախականության ցնցումներով, որն առաջանում է ոտքի կանգնելիս, բայց վերանում է քայլելրի, նստելիս կամ պառկելիս:

Ինչպես գրում է պարբերականը, առաջին անգամ Մերկելը ցնցումներ է ունեցել հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս: Նա դրանից հետո մեկնաբանել է, թե ցնցումները կապված էին ջրազրկման հետ:

Ինն օր անց նա կրկին ցնցվել է, երբ ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բելվյու դղյակում հանդիպել է արդարադատության նոր նախարար Կրիստինա Լամբրեխթի հետ:

Ցնցման երրորդ նոպան մի քանի օր անց էր, բայց Մերկելը կրկին ասել է, թե ամեն ինչ նորմալ է:
Բերնհարդ Օսենի կարծիքով, նախորդ նոպաների մասին հիշողություններն առաջացնում են նորերը: Նա նշում է, որ հաճախակի ցնցումներից խուսափելու համար պետք է մարմնի մկանները թուլացնող հատուկ վարժություններ կատարել:

Նոյշթադտի կլինիկայի նյարդաբանության և կլինիկական նյարդաֆիզիոլոգիայի բաժնի գլխավոր բժիշկ Ուվե Յանյեն ասել է, որ «օրթոստատիկ տրեմորն» անվնաս հիվանդություն է, որն ի հայտ է գալիս մարդու մոտ միայն կանգնած ժամանակ:

«Օրթոստատիկ տրեմորը կարելի է բուժել, մասնավորապես, այսպես կոչված, բենզոդիազեպինների օգնությամբ, սակայն դրանք ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, օրինակ, գլխապտույտ կամ հոգնածություն, այդ իսկ պատճառով պետք է օրգանիզմի համար օպտիմալ դեղամիջոց գտնել», - նշել է նա: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:32
25 Օգոստոսի 2019
Մահացու հաճույք. 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ
Մահացու յոթյակն ունի այս տեսքը
18:21
25 Օգոստոսի 2019
Հայտնի ռուս ծանրամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատ լեռան գագաթը (ՖՈՏՈ)
Ռուս ծանրքաշային ընդհանուր մենամարտիկ (MMA), սամբիստ, ձյուդոիստ, աշխարհի քառակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն Սերբիայից իր ընկերների հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:
14:57
25 Օգոստոսի 2019
Աշուն է գալիս. Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
21:00
23 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չունեին. Երևանի 2 վարչական շրջանների և 3 մարզերի ջրանջատումը երկարացվել է
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
20:17
23 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։