ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Փողոցային շները ահաբեկում են Կոտայքի գյուղերից մեկի բնակիչներին, հաղորդում է
shamshyan.com կայքը:
«Տևական ժամանակ է` Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն ահ ու սարսափի մեջ են: Գազազած շները երեկոյան և կեսգիշերին մի իսկական պատուհաս են դարձել մեզ համար: Մութն ընկնելուն պես, վախենում ենք, թե´ մեծահասակներով, թե´ երեխաներով դրսում մնանք, քանի որ ամեն վայրկյան կատաղած շները կարող են հարձակվել մեզ վրա», - ասել են գյուղի բնակիչները:
Նրանք նշում են, որ մի քանի անգամ դիմել են պատկան մարմիններին, որ նրանք միջոցներ ձեռնարկեն այդ թափառող շներին չեզոքացնելու ուղղությամբ, սակայն անօգուտ:
Կայքի տվյալներով, օրերս շները հարձակվել են գառների հոտի և 71-ամյա հովվի վրա, ով հրաշքով է փրկվել: -0-