441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական բրդուճը նվաճում է ռուսաստանյան առողջ ֆասթֆուդի շուկան

18:51
17 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երբ Պավել Աչիկյանն ու Վլադիմիր Սեմենյուտան, ովքեր սովոր են աշխատելու մեծ բիզնեսում, ցանկացան փոքր բանի մեջ իրենց ուժերը փորձել, նրանք որոշեցին բացել ֆասթֆուդի ցանց և չվախեցան շուկա բերել «չարտասանվող» անվանումով ուտելիք` հայկական բրդուճ։

Այժմ գործընկերները Մոսկվայում «աշխատացնում են» «Լևոն’ս» կովկասյան խոհանոցի սրճարանների ցանց, գրում է incrussia.ru–ն։

2016 թվականի հուլիսին առաջին «Լևոն’ս կաֆե»–ի բացմանը հիմնադիրները պատրաստվել են գրեթե մեկ տարի` հավաքել են հանրային սննդի ոլորտի մարդկանց թիմ, երկար ուսումնասիրել են շուկան և խորհրդակցել նրանց հետ, ովքեր արդեն բիզնեսում են։ Արդյունքում նրանք որոշել են փորձել իրենց fast-casual սեգմենտում` ցածր գներով առողջ սննդի հատվածում, որը Մոսկվայում գործնականորեն զբաղված չէր, չնայած ֆասթֆուդ կետերի բազմազանությանը։

Հարմար սննդի տեսակը գտնելու համար Պավելն ու Վլադիմիրը ստիպված եղան մի քիչ չարչարվել, որ գտնեն ինչ–որ օրիգինալ բան, այնպիսի բան, որից շուկայում չկա և որը հնարավոր կլիներ մի քանի րոպեում պատրաստել թարմ մթերքներից։ Այս տեսակետից շատ հարմար է մսով լավաշի՝ բրդուճի ձևաչափը: Աչիկյանը կիսով չափ հայ է: Նա տատիկից ժառանգած հայկական բաղադրատոմսերի հին գրքում գտավ այն:

– Անվանումն անմիջապես հավանեցինք. այն կարճ է, միևնույն ժամանակ հնչեղ: Միգուցեև այն սխալներով արտասանեն, սակայն հաստատ չեն մոռանա,– հիշում է Պավելը։

Պրոդուկտն ավելի հետաքրքիր դարձնելու համար մտածել են լցոնների մի քանի տեսակ և սոուս են ավելացրել։ Բաղադրատոմսերը մշակել են տեխնոլոգների և խոհարարների հետ միասին։

Պատրաստի պրոդուկտը համտեսել են հիմնադիրների կանայք և երեխաները, իսկ իրենք ամբողջովին ընկղմվել են տեխնոլոգիական գործընթացի մեջ, հիշում է Վլադիմիր Սեմենյուտան։

Загружается новость ... "Право"

– Մեր հիմնական մեսիջը համեղ և առողջ սնունդն է։ Բայց առաջին տեղում հենց համեղն է,– բացատրում է Պավելը։

Այժմ «Լևոն’ս» սրճարանի հիմնադիրները կամաց–կամաց սկսել են վերանվանել իրենց սրճարանները «Բրդուճանոցների»` հաճախորդին այդ անվանմանը սովորեցնելու համար։ 2018 թվականին նրանք մտադիր են ծավալուն գովազդային արշավ կազմակերպել և ֆրանշիզ գործարկել։

– Մենք հայտեր ենք ստանում, բայց նոր ֆրանշիզային կետեր բացելուց առաջ ուզում ենք ամբողջովին կարգավորել համակարգն առկա բոլոր երեք կետերում,– ասում է Պավել Աչիկյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար