ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայերը չգիտեն Նոր տարի նշել և առհասարակ` հանգստանալ, կարծում է Պետական կառավարման ակադեմիայի վարչության հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:
«Մենք ճիշտ չենք մոտենում Նոր տարվա տոնակատարությանը` այդ տոնի նկատմամբ չափազանցված ակնկալիքներ ներկայացնելով: Բացի այդ, չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում սեղանի զարդարմանը, ճաշատեսակների քանակին: Արդյունքում, մթերքի գրեթե 2/3-ն ուղղակի նետվում է աղբարկղը», - երեքշաբթի լրագրողներին ասաց Աղուզումցյանը:
Հոգեբանի խոսքով, կարևոր է Նոր տարին թևակոխել հույսերով և սպասումներով, որոնք ամեն դեպքում կապ ունեն հնարավորությունների հետ: Բացի այդ, հարկավոր է սովորել ուրախանալ այնպիսի մանրուքների վրա, ինչպիսին է` ընկերների հետ շփումը, ինչը հայերին բնորոշ չէ:
«Մենք` հայերս, ընդհանրապես հանգստանալ չգիտենք: Այսպես, կանանց մեծ մասը տոնական և հանգստյան օրերին ավելի շատ են աշխատում, քան աշխատանքային օրերին: Դա վկայում է հանգստանալու մշակույթի բացակայության մասին», - ասաց Աղուզումցյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում