ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը, որի ընթացքում հազարավոր մարդիկ միաժամանակ ընթերցել են Օդեսայի հետ կապված հեղինակների ստեղծագործությունների հատվածներ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց նախագծի հեղինակներից մեկը` էստոնացի գործարար Միելիս Կուբիտսը, ընթերցումներում ներկայացվել են ավելի քան երկու հազար լեզուներ, առավել էկզոտիկներից մեկը կարելի է համարել «Հեծյալ բանակի» (Конармия) ընթերցումը ճապոներեն։
Ֆլեշմոբի նպատակն ընթերցանության հանրայնացումն է, օդեսցի գրողներին ներկայացնելն աշխարհին և Օդեսայի բազմամշակութային լինելը ցույց տալը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում