544.32
7.6
477.81
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը և Ռուսաստանն Ուրարտուի մասին սենսացիոն ցուցահանդես են պատրաստում

14:57
11 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պուշկինի անվան թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը բանակցություններ են վարում ուրարտական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդեսի նախապատրաստման մասին։ Ցուցահանդեսը խոստանում է համաշխարհային սենսացիա դառնալ։ Այդ մասին ՏԱՍՍին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային գործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Մոսկվայի թանգարանում չափազանց հետաքրքիր արտեֆակտեր կան։ Մեծ հավաքածու է պահվում ձեր թանգարանում»,– պատմել է Շվիդկոյը։ Նրա կարծիքով, ցուցադրությունը միանգամայն հետաքրքիր կլինի ռուս և հայ լսարանին, բայց, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև այլ երկրներում։ «Դա վառ պատմություն կլինի։ Այսպիսի նախագծերը չափազանց կարևոր են, և դրանք պետք է շատ լինեն»,– շարունակել է նա։

Շվիդկոյը նշել է, որ հայկական ներկայացվածությունը ռուսական մշակույթում էական է` որպես օրինակ բերելով Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, հայ դասական Հրանտ Մաթևոսյանին, ում գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, և Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շահնազարովին։

«Էլ ի՞նչ է պետք գերազանց մշակութային կապերի համար։ Բայց եթե լուրջ, ապա մենք խնդիրներ ունենք։ Մենք չգիտենք հայկական ժամանակակից գրականությունը, ռուսականն էլ Հայաստանում առանձնապես ներկայացված չէ։ Կինոյի ոլորտում գործակցությունը շատ ցածր մակարդակում է»,– ասել է նա։

Շվիդկոյի խոսքով, կարևոր է չկենտրոնանալ միայն դասական ձևերի վրա, այլ ներկայացնել երկու երկրների ժամանակակից արվեստը, իսկ դրա համար անհրաժեշտ են երիտասարդների փոխանակման ամենատարբեր ձևեր, և Հայաստանի նախագահի հետ այդ հարցը լրջորեն քննարկվել է։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:56
24 Հունիսի 2019
Փորձագետները նշել են Ռուսաստանի լավագույն սարդելկաները
«Ռոսկոնտրոլ» սպառողների միության համառուսական փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է տավարի սարդելկաները:
20:29
23 Հունիսի 2019
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը։
19:17
23 Հունիսի 2019
Ազատվում ենք ավելորդ քաշից ընդամենը 2 օրում. արդյունավետ դիետա
Առաջարկում ենք հանգստյան օրերի համար նախատեսված դիետա, որը կօգնի արագորեն ազատվել ավելորդ քաշից:
17:59
23 Հունիսի 2019
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
Ներկայացնում ենք 5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է։
15:27
23 Հունիսի 2019
Սերժ Թանկյանը կոչ է արել դատարանին ներողամիտ գտնվել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի հանդեպ
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ռուսական դատարանին ներողամտություն ցուցաբերել Խաչատուրյան քույրերի նկատմամբ:
12:25
23 Հունիսի 2019
Այլընտրանքային տարբերակ. Georgian Airways-ը Երևանով դեպի Մոսկվա չվերթեր կառաջարկի թռիչքների արգելքի դեպքում
Այդ մասին ասվում է ավիափոխադրողի` շաբաթ արված հայտարարությունում:
20:20
22 Հունիսի 2019
Կոկոսի յուղը` մազաթափությունից ազատվելու և փայլուն մազեր ունենալու համար
Ներկայում կոկոսի յուղը տնային պայմաններում մարմնի խնամքի համար օգտագործվող առավել տարածված բաղադրիչներից է:
19:47
22 Հունիսի 2019
Սթրեսը փոքրացնում է ուղեղի չափերը և զրկում հիշողությունից
Սթրեսը միջին տարիքում կարող է նվազեցնել ուղեղի չափը և վատացնել հիշողությունը:
18:25
22 Հունիսի 2019
4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ
Ներկայացնում ենք 4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ։
13:51
21 Հունիսի 2019
Առաջարկում են ուսման վճարից ազատել ուսման ընթացքում 3–րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին
Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծի փոփոխություններին:
16:20
20 Հունիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից երկուսում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում:  
12:52
20 Հունիսի 2019
Մոսկվայում ակցիաներ են կազմակերպվել` ի աջակցություն հորը սպանած Խաչատրյան քույրերի
Մոսկվայում անցկացվել են ակցիաներ` ի աջակցություն Խաչատրյան քույրերի։