+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երիտասարդությունը նշել է իր հիմնական խնդիրները

15:55
29 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ երիտասարդությունը հարցումների ընթացքում պատմել է իր հիմնական խնդիրների մասին, հայտնել է «Առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը։

«Հայաստանում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ 16–25 տարեկան երիտասարդները որպես հիմնական խնդիր նշում են գործազրկությունը, աշխատանք ստանալու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի ու կրթական ծրագրերի մասին տեղեկատվության պակասը»,– հայտնել է նա այսօր անցկացվող «Կարևոր է յուրաքանչյուրը» երիտասարդական ֆորումի ժամանակ։

Загружается новость ... "Право"

«Կարևոր է յուրաքանչյուրը» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդավիայում, և անցկացվում է «Արևելյան գործընկերության» նախագծի շրջանակում։ Երեք երկներում ծրագրի իրականացումն օգնել է բարելավել 400 երիտասարդների կենցաղային պայմանները։

Երիցյանի խոսքով, հարցումներն անցկացվել են Հայաստանի 10 մարզերում վերջին 6 ամիսներին։ Ընդ որում, նա դժվարացել է ասել` քանի մարդ է մասնակցել հարցմանը։

«Հարցմանը մասնակցել են ինչպես գյուղական համայնքների ներկայացուցիչները, այնպես էլ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մայրաքաղաքների բնակիչները։ 

Հարցումներից բացի, ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև սեմինարներ, որոնց ժամանակ մասնակիցները սովորել են ճիշտ կազմել CV, օգտվել էլեկտրոնային փոստից, որոնել ինտերնետում անհրաժեշտ տեղեկատվություն և այլ», – նշել է նա։

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) մի նախաձեռնություն է Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարաբերությունների շրջանակում:
Եվրամիության և առանձին ԱլԳ երկրների միջև համագործակցությունն ընթանում է տարբեր ձևերով և ներառում է սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերի ու ծրագրերի լայն շրջանակ, այսպես կոչված ասոցացման գործընթաց (առանձին պաշտոնական համաձայնագրեր ԵՄ-ի ու ԱլԳ-ի առանձին երկրների միջև) և բանակցություններ վիզային ռեժիմի ազատականացման ու ազատ առևտրի գոտիների ձևավորման վերաբերյալ: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները