+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ

20:35
06 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացումն ու պահպանումը» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։ Այդ մասին նա չորեքշաբթի հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Ադրբեջանն ինձ Ալադինին է հիշեցնում, ՅՈՒՆԵՍԿՕ–ն` ջինին, որը կատարում է նրա ցանկությունները։ Միշտ կարծել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն մի կազմակերպություն է, որը թշնամանք է սերմանում ազգերի միջև` սեփական շահի համար, այդ իսկ պատճառով դրան լուրջ չեմ վերաբերվում։ Եթե հիմա մենք էլ դիմենք, ծախսեր կատարենք, ապա կազմակերպությունը կհայտարարի, որ տոլմայի հայկական տեսակ էլ կա, որի մասին իրենք չգիտեին»,– ասաց Մամուլյանը։

Նա ծանոթ չէ Ադրբեջանի ներկայացրած բաղադրատոմսին, թեև նրան դիմել են այդ երկրի խոհարարներ։

«Ես կտրականապես հրաժարվեցի նրանց հետ բանակցություններ վարելուց։ Այդ իրենք, ոչ թե մենք, ապացուցելու ինչ–որ բան ունենք»,– ասաց Մամուլյանը։

Նա նաև մեկնաբանեց Ադրբեջանի այն հայտարարությունը, որ կերակրատեսակի անունը կապված է թուրքական «դոլդուրմա» բառի հետ, որը նշանակում է «լցոնած»։

Загружается новость ... "Право"

«Մենք արդեն տասը տարի է` պատմում ենք այդ բառի իսկական ծագումնաբանությունը։ Տոլմա բառն առաջացել է տոլի կամ ուդուլի բառից, որը գրաբարում նշանակել է «խաղողի որթ»։ Ընդ որում, իսկական տոլման պատրաստում էին մանր կտրատված մսից։ Եվ բոլորը գիտեն, որ տոլման հայկական ավանդական կերակրատեսակ է, առանց որի չի կարելի պատկերացնել ոչ մի խնջույք»,– նշեց Մամուլյանը։

Նա նաև կարծում է, որ բոլոր հայկական կերակրատեսակներն Ադրբեջանի կողմից յուրացվելու վտանգի առջև են, եթե դրանք պատշաճ կերպով չներկայացվեն։


«Ամբողջ աշխարհով 2018 թվականի մայիսին կանցնի տոլմայի ամիս։ Մենք արդեն նախապատրաստական աշխատանք ենք անցկացրել Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Լեհաստանում և Վրաստանում»,– ասաց Մամուլյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները
13:35
10 Սեպտեմբերի 2019
«Ծեծելու եմ ամեն ինչի համար, սպանելու եմ». հրապարակվել է Միխայիլ Խաչատուրյանի նամակագրությունը իրեն սպանած դուստրերի հետ
«Մոսկովսկի կոմսոմոլեց»–ը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունն իրեն սպանած դուստրերի հետ և վերծանել է հեռախոսի աուդիոֆայլերը:
12:33
10 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը կոչ է արել նախընտրությունը տալ տեղական արտադրությանը` ներկայացնելով վիճակագրությունը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեղական արտադրության մի շարք ապրանքների արտադրության վիճակագրությունը։
10:39
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են հայտնաբերել
Բժիշկները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել
18:10
09 Սեպտեմբերի 2019
6–րդ հարկից ընկած փոքրիկը ճանաչել է ծնողներին. նոր տվյալներ
Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։