485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
20:15
18 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։

«Ինչպիսի ողբերգական ճակատագիր։ Հայտնի է, որ Լևոն Գուրգենովիչը ծանր հիվանդ է։ Ինչու՞ էր պետք այդպիսի պատժաժամկետ տալ»,– գրել է Սոլովյովը։

Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18–ին Մոսկվայում, իր կյանքի վերջին ամիսներին բուժվել է բազմաթիվ հիվանդություններից։
Նա ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։

Նա սկզբում աշխատել է որպես լրագրող այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Կոմսոմոլսկայա պրավդան» և «Սոբեսեդնիկը», ինչպես նաև «Սովրեմեննիկ» հրատարակչային տանը, այնուհետև սկսել է զբաղվել բիզնեսով։

Հայրապետյանը հետխորհրդային շրջանի խոշորագույն բարերարներից էր։ Նա հիմնել է «Լևոն Հայրապետյան» հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդ ընտանիքներին։ Հայրապետյանը ներառվել է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում։

Նրա նախագծերն իրականացվել են Ստեփանակերտի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000–2002 թվականներին վերակառուցվել է 13 դարի Գանձասար վանքական համալիրը, որն այսօրվա Ղարաբաղի ամենաբարեկարգ սրբավայրերից մեկն է։

Նա նաև մեծ գումարներ է ներդրել Գանձասարի մոտ գտնվող Վանք գյուղի ենթակառուցվածքները զարգացման համար. կառուցվել է ժամանակակից փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոցներ։ Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասար վանական համալիրի մոտակայքով։

2007 թվականին նա ֆինանսավորել է 2,5 մլն խ քմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակետի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ 26 մետր բարձրությամբ մայն մի ամբարտակի կառուցման համար բարերարը վճարել է 7 մլն դոլար։

2008 թ.–ին նա դարձել է «Արցախյան մեծ հարսանիքի» նախաձեռնողն և հովանավորը, որի շրջանակում ամուսնացավ 675 զույգ։

2012 թ.–ին Լևոն Հայրապետյանը նախաձեռնություն է իրականացրել և ֆինանսավորել ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ կտեղակայվի նաև գործող ռազմական գիմնազիան։

Загружается новость ... "Право"

2008 թ.–ին տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրման համար
ԱՀ նախագահի կողմից Հայրապետյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Կյանքի վերջին տարիներին Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ էր`կապված հափշտակության գործի հետ։ 2014 թ.–ի հուլիսի 15–ին Հայրապետյանը ձերբակալվել էր ԱԴԾ–ի աշխատակիցների կողմից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման կասկածանքով։ Նա կալանավորվել էր, ավելի ուշ նրա նկատմամբ կիրառել էր տնային կալանք։

2016 թ.–ի Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Հայրապետյանին մեղավոր էր ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմետևի մորից` Թամարա Իզմեստևայից 700 հազար դոլար հափշտակելու համար։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման։ Դատարանը տուժողի օգտին Հայրապետյանից առգրավել էր նաև 20 850 մլն ռւբլի։

Ինչպես պարզվել էր քննության ընթացքում, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Թամարա Իզմեստիևայից վերցրել էր 700 հազար ռուբլի որդու դատավճռի մեղմման հարցում աջակցելու համար, սակայն չէր կարողացել էական ազդեցություն գործել դատավճռի վրա։

Ավելի ուշ պաշտպանությունը բողոքարկել էր դատավճիռը և խնդրել էր արդարացնել Հայրապետյանին։ Բացի այդ, հաղորդվում էր, որ նա տառապում է մի շարք հիվանդություններով։ Հայրապետյանը տեղափոխվել էր «Матросская тишина» քննչական մեկուսարան։ Սակայն 2016 թ.–ի հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական էր ճանանչել Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ: