418.04
4.21
392.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց է ստեղծվել

14:02
08 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Shionogi ճապոնական դեղագործական ընկերությունը մշակել է բալոկսավիր–մարբոկսիլ դեղամիջոցը, որի մեկ չափաբաժինը բուժում է գրիպը մեկ օրում։ Դեղորայքը դեռ շուկայում չի հայտնվել, սակայն դրա արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական փորձարկումների արդյունքում։

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, հղում անելով Science Alert–ին, մասնագետները կատարել են պատահականության սկզբունքով կրկնակի «կույր» պլացեբո-վերահսկիչ CAPSTONE-1 փորձը, որին մասնակցել է գրիպով հիվանդ 1436 մարդ։ Նման փորձի դեպքում ոչ միայն հիվանդները, այլև փորձարկողները չգիտեն, թե որ խմբում է օգտագործվում այս կամ այն դեղորայքը։

Կամավորներին պատահական սկզբունքով բաշխվել են 3 խմբի. մեկում հիվանդները մեկ անգամ ընդունել են 40-80 միլիգրամ բալոկսավիր–մարբոկսիլ, երկրորդ խմբում մարդիկ հինգ օր բուժվել են 75 միլիգրամ օսելտամիվիրով, իսկ երրորդում ընդունել են պլացեբո (վերահսկիչ խումբ)։

Արդյունքները ցույց են տվել, որ գրիպով հիվանդների թիվն առաջին խմբում զգալիորեն նվազել է` երկրորդ խմբի համեամտ։ Միաժամանակ, օրգանիզմում վիրուսի ոչնչացման համար պահանջվել է 24 ժամից մի փոքր ավել։ Օսելտամիվիրի դեպքում պահանջվել է 72 ժամ, իսկ պլացեբոյի դեպքում`96 ժամ։ Բացի այդ, նոր դեղորայքով բուժումը հանգեցրել է բարդությունների ռիսկի նվազման։

Shionogi ընկերությունը բալոկսավիր–մարբոկսիլի վաճառքի հավանության հայտ կներկայացնի այս տարի։ Ակնկալվում է, որ դեղամիջոցը հասանելի կլինի 2019 թ.–ից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ