486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գրիպի և ՍՇՀ հետ կապված համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է
18:19
22 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների (ՍՇՎԻ) հետ կապված համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է։ Դեպքերի թվի աճ, նախորդ տարվա համեմատ, չի նկատվում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Նախորդ տարվա համեմատ` գրիպով և ՍՇՀ–ով վարակվածների թիվը չի ավելացել, սակայն նկատվել է որոշակի աճ` նախորդ ամսվա համեմատ, ինչը կապված է կլիմայի փոփոխության և սեզոնային մրսածությունների հետ։ Նշեմ, որ Հայաստանում համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է», – նշեց նա։

Ամեն շաբաթ իրականացվող մոնիտորինգի տվյալներով` հոկտեմբերի 12–18–ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՍՇՀ–ի 2360 դեպք, ինչը 261–ով պակաս է 2014 թ.–ից, նշեց փորձագետը։

Թորոսյանը տեղեկացրեց, որ, լաբորատոր հետազոտությունների տվյալներով, հանրապետությունում տարածված են շնչառական ինֆեկցիաների հարուցիչները` ադենովիրուսներն ու ռինովիրուսները։ А և В տեսակի գիպի հարուցիչներ չեն գրանցվել, իսկ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների պատճառը ոչ թե վիրուսներն են, այլ մրսածությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանն իր հերթին նշեց, որ Առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են գիպի և ՍՇՀ–ի տարածման կանխմանը։

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ բոլոր բժշկական հաստատություններին տրվել են համապատասխան հրահանգներ, ինչպես նաև ներկայացվել է նախատեսված միջոցառումների ցանկը։ Նախատեսված են կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` ռիսկի խմբերում կամավոր հիմունքներով պատվաստումների կազմակերպում», – ավելացրեց նա`ընդգծելով, որ նման պատվաստումների արդյունավետությունը հասնում է 80 տոկոսի։

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ գրիպով և ՍՇՀ–ով վարակվելու դեպքերից խուսափելու համար հարկավոր է չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը և բժիշկ կանչել, ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, հագնվել` ըստ եղանակի, օգտագործել շատ հեղուկ և հաճախ օդափոխել սենյակը։–0–






Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը:
20:27
11 Փետրվարի 2017
H&M բրենդը ներկայացրել է ծովափի վերամշակված թափոններից պատրաստված զգեստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Շվեդական H&M ընկերությունը ներկայացրել է էլեգանտ երեկոյան զգեստ, որը ստեղծելու համար մեծ մասամբ օգտագործվել են լողափերի թափոնները:
18:25
11 Փետրվարի 2017
Գիտնականներ. սթրեսը երկարացնում է կյանքը
Գիտնականները եկել են անհավանական եզրահանգման այն մասին, որ սթրեսը երկարացնում է մարդու կյանքը։