527.46
7.22
475.92
+35
Եղանակը Երևանում
Հայ

Գրասենյակային անհարմարություններ. ինչպես ամռանը խուսափել քրտնարտադրությունից

15:55
20 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա շոգ եղանակին առավելապես գրասենյակային աշխատողները տառապում են բարձր քրտնարտադրությունից: Փորձագետները պատմում են, թե ինչպես նվազեցնել քրտնարտադրությունը` չխախտելով դրես-կոդը, այս մասին պատմում է medikforum.ru-ն:

Պակասեցրեք սուրճը: Առհասարակ խուսափեք կոֆեին, նիկոտին պարունակող ըմպելիքները, ինչպես նաև ալկոհոլը: Այս բոլոր բաղադրիչները գրգռում են նյարդային համակարգը` հանգեցնելով ադրենալինի արտազատման: Իսկ դա բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և ստիպում քրտնել:

Загружается новость ... "Право"

Օգտագործեք անտիպերսպիրանտներ: Դրանց օգտագործումը հատկապես ալյումինի քլորիդով օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը քրտնագեղձերի աշխատանքի արգելափակման հաշվին: Բայց դրանք օգտագործեք ոչ թե առավոտյան, այլ քնելուց առաջ, այդ դեպքում մյուս օրն այդ միջոցներն ավելի արդյունավետ կլինեն:

Ճիշտ ներքնազգեստ: Շատերին թվում է, թե շոգին ամենից լավ է առանց հագուստի քնել: Բայց իրականում պետք է ճիշտ ներքնազգեստ ընտրել` միայն բնական մանրաթելերից, օրինակ, բամբակից: Բանն այն է, որ բամբակը ներծծում է քրտինքը, և արդյունքում մարդուց տհաճ հոտ չի գալիս, մինչդեռ սինթետիկ հագուստը տհաճ հոտ է արձակում մթնոլորտ:

Ավելի շատ ջուր խմեք: Բավականաչափ ջուր խմելն ապահովում է օրգանիզմի խոնավեցման անհրաժեշտ մակարդակը, ինչը նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը և կրճատում կրտնարտադրությունը:

Հետևեք սննդակարգին: Սխտոր և սոխ պարունակող սննդամթերքներն ամռանը պետք է կրճատել: Բոլոր սուր, համեմված և ճարպոտ մթերքները նույնպես ցանկալի է սահմանափակել, քանի որ դրանք գրգռում են քրտնագեղձերը և ստիպում մեզ ավելի քրտնել: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:06
17 Օգոստոսի 2019
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից