ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Google ընկերությունը հայտնի նկարներից մեկում գտել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակին:
Ինչպես հայտնում է
popcornnews.ru-ն, տարվա սկզբին Google ընկերությունը գործարկել է իր Arts & Culture հավելվածի թարմացված տարբերակը, որի շնորհիվ յուրաքանչուր մարդ կարող է համեմատել իր դեմքը համաշխարհային արվեստի ստեղծագործության հետ:
«Իսկ քո դեմքը կա՞ թանգարանում» ֆունկցիան թույլ է տալիս գտնել նմանակին հայտնի նկարներից մեկում: Իր հավելվածի պաշտոնական Instagram-ում արդեն կարելի է իմանալ թե ում են նման հոլիվուդյան աստղերը:
Մասնավորապես, հավելվածը հայտնաբերել է, որ Քիմ Քարդաշյանը 68 տոկոսով նման է ամերիկացի պարուհի, ամերիկյան մոդեռն պարի ստեղծող Մարթա Գրեմին:
Google ընկերության աշխատակիցները համեմատել են նաև արքայազն Ուիլյամի ու Հարիի, Դևիդ Բեքհեմի, Լեոնարդո ԴիԿապրիոյի, Դոնալդ Թրամփի ու Նիկոլ Քիդմանի նկարները:-0-