484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քննչական կոմիտեն և հեռախոսակապի օպերատորները ստորագրել են համագործակցության հուշագիր
14:01
23 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատորներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ, հաղորդում է գերատեսչության կայքը:

«Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների  վերծանումները քրեական գործերով ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Օպերատորները նախկինում եւս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով, անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն   1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Նպատակ ունենալով հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել դատարանների որոշումներով անձանց տվյալների, նրանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումների տրամադրումը` կողմերը պայմանավորվել են ներդնել ավելի գործուն կառուցակարգեր` էլեկտրոնային ընթացակարգով:

ՀՀ քննչական կոմիտեն և օպերատորները հուշագրով հավաստել են իրենց պատրաստակամությունը` համատեղ միջոցառումներ իրականացնել՝ վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման ուղղությամբ, զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը:

Իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝  ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։ Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին:

Ծրագիրը նախապես փորձարկվել է Շիրակի մարզում, որի արդյունքների ամփոփումը հիմք է տալիս հավաստելու, որ էլեկտրոնային ծրագրի ներդրման դեպքում քրեական գործերով, դատարանների որոշման հիման վրա, վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ստուգել առաջ քաշված վարկածները՝ խուսափելով անհարկի ձգձգումներից։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
13:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
10:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։