487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները կյանքի տևողությունն ավելացնելու միջոց են գտել
15:48
16 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները բացահայտել են սննդի կալորիականության և կյանքի տևողության գենետիկ ինքնակարգավորման միջև կապը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications-ում, հայտնում է Թեմփլի համալսարանը (ԱՄՆ):

Մասնագետները ցույց են տվել, որ էպիգենետիկ փոփոխությունների արագությունը յուրաքանչյուր մարդու մոտ կապված է կյանքի տևողության հետ: Որքան ավելի երկար է ապրում մարդը, այդքան ավելի դանդաղ են նրա մոտ գրանցվում նմանատիպ փոփոխություններ:

Загружается новость ... "Право"

Օրինակ, պրիմատների մոտ էպիգենետիկ փոփոխություններն ամենադանդաղն են կատարվում մարդու մոտ, բայց եթե համեմատվեն կապիկն ու կրծողները, ապա վերջինների մոտ ավելի արագ են կուտակվում:

Գիտնականները հայտնաբերել են նաև, որ սովը կամ սննդի կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է էպիգենետիկ փոփոխությունները և, որպես հետևանք, ավելացնում կյանքի տևողությունը:

Գիտնականները նման հետևությունների են եկել` տարբեր տարիքի մկների, մարդկանց և կապիկների արյան նմուշների հիման վրա վերլուծելով էպիգենետիկ դրեյֆը (ԴՆԹ-ի մեթիլավորման պրոֆիլի տարբերակներ):

Էպիգենետիկ փոփոխությունները ենթադրում են ԴՆԹ այնպիսի փոփոխություններ, որոնք չեն ազդում նուկլեոտիդների հերթականության վրա: Տարածված փոփոխություններից մեկը մեթիլավորումն է` մեթիլային խմբի միացումը նուկլեաթթվին: Տարիքի հետ այսպիսի փոփոխություններն ավելանում են: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
16 Նոյեմբերի 2017
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում։
19:43
16 Նոյեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում:
18:11
16 Նոյեմբերի 2017
Հայաստանը խստացնում է անչափահասներին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել անչափահասներին ծխախոտը և ալկոհոլային խմիչքները վաճառելու վերահսկողությունը։  
14:27
16 Նոյեմբերի 2017
Որքա՞ն են կշռում դպրոցականի գիտելիքները կիլոգրամներով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
«Նովոստի Արմենիա» գործակալությունը որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել, թե «որքան են կշռում» միջին վիճակագրական հայ դպրոցականի գիտելիքները։
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
19:54
13 Նոյեմբերի 2017
Պարզվել են Ճոճկանի մանկապարտեզում զանգվածային թունավորման պատճառները
Նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում։