ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բայց դա աշխատում է միայն այն մարդկանց հետ, ում իսկապես սիրում եք:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադն օգնում է մարդկանց` իրենց սիրված զգալ և կապվածության հորմոն` օկսիտոցին են արտազատում, որը նաև արտադրվում է գրկախառնությունների, համբույրների և սեքսի ժամանակ:
Մեկ այլ հետազոտության մեջ գիտափորձի 30 մասնակիցներին երկու շաբաթվա ընթացքում տալիս էին 40 գրամ մուգ շոկոլադ: Գիտափորձի ավարտին նրանք սթրեսի հորմոնների ավելի ցածր մակարդակ ունեին վերահսկվող խմբի համեմատ:
Շոկոլադը և կակաոյի ունդերը պատմականորեն օգտագործվել են սեռական ցանկության և սեքսուալ կյանքի բարելավման համար, հայտնում է
Daily Mail-ը: Ըստ ավանդության, ացտեկների առաջնորդ Մոնտեսուման հարեմ այցելելու առաջ 50 գավաթ տաք շոկոլադ էր ըմպում: -0-