ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մասաչուսեթսի համալսարան-Լոուել գիտնականները հայտնաբերել են, որ օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել սթրեսի մակարդակը, հայտնում է
iz.ru-ն՝ հղում անելով հրապարակված ուսումնասիրությանը:
Ըստ գիտնականների, օմեգա-3-ն ուժեղ սեդատիվ ազդեցություն ունի. երկար ժամանակով հանգստացնում է և թույլ է տալիս խուսափել ծանր դեպրեսիաների զարգացումից: Չհագեցած ճարպաթթուները թույլ են տալիս նաև նվազեցնել ագրեսիան երեխաների մոտ:
Բացի այդ, ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է օմեգա-3 ճարպաթթուների այլ կարևոր առանձնահատկություն ևս, որը թույլ է տալիս բարելավել ուղեղի գործունեությունը և վերականգնել տարիների ընթացքում կորցրած ուշադրությունը և հիշողությունը:
Նշվում է, որ օմեգա-3-ի լավագույն աղբյուրներից են ծովամթերքը և կտավատի սերմերը:-0-