437.67
4.35
404.35
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գարուն-ամառ 2018 նորաձևության թրենդերը հայտնի հայ բլոգերից

12:00
07 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի Արմենիա/. Նորաձևության հայտնի հայ բլոգեր Մարիաննա Քաբաբյանը «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում պատմել է 2018 թ.-ի գարուն-ամառ սեզոնի նորաձև թրենդերի մասին, որոնք կօգնեն ամենօրյա ակտուալ կերպարներ ստեղծել:

«Նովոստի –Արմենիա». Գարնանային տոների նախաշեմին կցանկանայինք նվիրել մեր գեղեցիկ կանանց ավելի շատ դրական լիցքեր, որ նրանք իրենց ամենագեղեցիկը և անզուգականը զգան: Խնդրում եմ` պատմեք, ինչպիսի՞ կերպարներն ակտուալ կլինեն 2018 թ.-ի գարուն-ամառ սեզոնում

Марианна Кабабян

Մ. Քաբաբյան. Առաջին հերթին գարուն-ամառ սեզոնում նոր թրենդ կդառնա միագույն հագուստը: Այսինքն, զգեստը, վերարկուն, տաբատը, պայուսակը, կոշիկները` ամեն ինչ պետք է լինի մեկ գույնի մեջ։

Նախընտրելի է, որ դրանք լինեն գունամատիտային երանգներ, ինչն այս սեզոնի երկրորդ թրենդն է: Դա բաց կապույտը, բայց փիրուզագույնը, բաց վարդագույնն է և այլ: Գարուն-ամառ սեզոնի մյուս շատ ակտուալ թրենդը թեթև տափանցիկ կտորներից պատրաստված հագուստն է: Խոսքը թիկնոցների, զգեստների մասին է:

Տղամարդու ոճի կանանց զգեստներն արդեն մի քանի սեզոն դուրս չեն գալիս նորաձևությունից: Դրանք տղամարդու պարագաներ են, զինվորական տիպի կոշիկներ, ռոքերական, բայքերական տարրեր հագուստում: Դրանց ավելանում է թափանցիկ թիկնոցների թրենդը, ինչը կանացիություն է հաղորդում կերպարին:

«Նովոստի Արմենիա». Ո՞ր գույները կգերակշռեն այս սեզոնում

Մ. Քաբաբյան. Այս սեզոնի գլխավոր գույնը վառ մանուշակագույնն է: Այդ գույնն ակտուալ կլինի ինչպես դիմահարմարդման մեջ, այնպես էլ հագուստում:

Марианна Кабабян

«Նովոստի Արմենիա». Ինչպիսի՞ կոշիկներ նորաձև կլինեն այս սեզոնում

Մ. Քաբաբյան. Այս սեզոնում նորաձև կլինեն սուր քթով ցածր կոշիկներ: Դուք գիտեք, որ վերջին մի քանի սեզոններին նորաձև էին աշխատող կանայք, ովքեր ակտիվ կյանքով են ապրում, այդ իսկ պատճառով նրանց ավելի հարմար է ցածր ներբանով կամ ցածրակրունկ կոշիկներ հագնել:

«Նովոստի Արմենիա». Ի՞նչ կասեք դիմահարդարման նորաձև թրենդների մասին։

Загружается новость ... "Право"

Մ. Քաբաբյան. Նորաձև է մաշկի առողջ փայլը: Փայլատությունը մղվում է երկրորդ պլան, իսկ հայլայթերների օգտագործումը դառնում է ամենամոդայիկը: Այս սեզոնին դիմահարդարման մեջ կարելի է օգտագործել վարդագույնի երանգներ` գունամատիտայինից մինչև հագեցած:

«Նովոստի Արմենիա». Ինչպես պնդում են շատ մասնագետներ, այսօր մոդայիկ է բնական լինելը: Ի՞նչ եք խորհուրդ տալիս աղջիկներին ու կանանց, ովքեր ցանկանում են բնական, բայց միաժամանակ վառ տեսք ունենալ։

Մ. Քաբաբյան. Խոհրուրդ կտամ շեշտադրումն անել շրթունքների վրա: Եթե ըստ վերջին միտումների մաշկն առողջ, խնամված ու փայլուն լինի, ապա, մի փոքր ընդգծելով շրթունքները, կարելի է վառ տեսք ունենալ: Դա կբարձրացնի շրջապատողների տրամադրությունը:

Марианна Кабабян

«Նովոստի Արմենիա». Որո՞նք են այսօր Հայաստանի գեղեցկության չափանիշները և, արդյո՞ք, դրանք փոխվել են։

Մ. Քաբաբյան. Ցավոք սրտի, շատերի համար «գեղեցիկ» հասկացությունը ոչ միշտ է էսթետիկ տեսանկյունից հաճելի: Այսօր Հայաստանում գեղեցիկ է համարվում արևելյան տեսակը և պլաստիկ վիրահատությունները: Անձամբ ինձ համար գեղեցիկն առավելագույն բնականն է, քանի որ բնականն ասում է մարդու մասին ավելի շատ, քան շաբլոնային արտաքինը, ինչը շատ տարածված է:

«Նովոստի Արմենիա». Ի՞նչ կմաղթեք կանանց միջազգային օրվա առթիվ:

Մ. Քաբաբյան. Մաղթում եմ նրանց միշտ մնալ հավատարիմ իրենց, չվախենալ բնական լինելուց, ընդունել, սիրել և գնահատել իրենք իրենց այնպիսին, ինչպիսին որ կան: Այսօր կանանց դերը շատ կարևոր է ինչպես ընտանիքում, այնպես էլ ընտանիքից դուրս: Այս ամենը կարելի է համատեղել, մեկը մյուսին չպետք է խանգարի, և ես շատ կցանկանայի, որ յուրաքանչուր կին զբաղվի ինքնազարգացմամբ, քանի որ միայն դա կօգնի փոխել այս աշխարհը դեպի լավը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված