527.39
7.13
475.9
+28
Եղանակը Երևանում
Հայ

Գարո Փայլանը կարող է առաջադրվել Նոբելյան Խաղաղության մրցանակի

15:14
24 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միավորման ղեկավար Սայիդա Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ կազմակերպությունը Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանին առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակի։ Այդ մասին հաղորդում է Asbarez.com–ը։

Նոբելյան մրցանակի առաջադրելու իրավունք ունեն, մասնավորապես, դրա նախկին դափնեկիրները, Նոբելյան համապատասխան կոմիտեների անդամները, ինչպես նաև ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտական, գրական և հասարակական կազմակերպությունները։ Պարգևների հանձնման արարողությունը կկայանա 2018 թվականի դեկտեմբերի 10–ին։
««Համշենուհի» կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե` Խաղաղության մրցանակը Գարո Փայլանին հատկացնելու առաջարկով, որպես մի մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ տարածաշրջանի մյուս տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին։

Загружается новость ... "Лево"

Կազմակերպության հայտարարությունում նշվում է նաև, որ Փայլանն իր գործեությունը ծավալել է իր նկատմամբ ճնշմանն ի հակառակ։

«Եվ նրա ողջ գործունեությունն իրականացվել է իշխանամետ ազգայնական և ծայրահեղական ուժերի կողմից իր նկատմամբ ճնշման և իրական սպառնալիքներին ի հակառակ։ Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել ակտիվ քաղաքական և մարդասիրական գործունեությունը»,– ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Գարո Փայլանը Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր է 2015 թվականից։ Ընտրվել է Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցությունից։ 2015 թվականին Փայլանը դարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի երեք պատգամավորներից մեկը (Սելինա Դոգանի և Մարկար Եսայանի հետ միասին)։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:46
17 Օգոստոսի 2019
Պարզվել է, թե ում է վնասակար կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։