ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Forbes գլոբալ վարկանիշում 215–րդ տեղը ( $6,6 մլրդ) զբաղեցրած հայտնի նորաձևության տան հիմնադիր Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
Ընդհանուր առմամբ, ամսագիրը ներկայացրել նորաձևության հինգ տներ, որոնց պատմությունը վառ պատկեր է, թե ինչպես փոքր, բայց սիրած գործը ընտանիքի աջակցությամբ կարող է դառնալ լուրջ բիզնես։
2002 թվականին Forbes–ը Ջորջիո Արմանիին ճանաչել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ։ Բայց նրա անձնական կյանքի մասին գրեթե տեղեկություն չկա։ 83–ամյա ինքնամփոփ և գաղտնապահ դիզայները հազվադեպ է հարցարույց տալիս։
Ջորջիոն ծնվել է Իտալիայում։ Նրա ծնողները Թուրքիայից փախել են թերակղզի` փրկվելով Հայոց ցեղասպանությունից։ Չնայած, նա ազգությամբ իտալացի չէ, այնուամենայնիվ, Իտալիայի արժեքների կրող է։ Դրանցից գլխավորն ընտանիքն է։ Իտալիան վերաիմաստավորում է անձը, ձևավորում սրտի թրթիռով արյունակցական կապերին վերաբերվելու բնավորություն։
Ջորջիոն մեծացել է եղբոր և քրոջ հետ։ Պատանեկության տարիներին ցանկացել է բժիշկ դառնալ, բայց թողել է ուսումը և բանակ զորակոչվել։ Ինչ–որ պահի տարվել է լուսանկարչությամբ և այդպես հայտնվել է նորաձևության աշխարհում։ Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Զենյայի հետ, մինչև որ 1975 թվականին իր ծանոթ Սերջո Գալեոտիի հետ գրանցել է Giorgio Armani S.p.A. ընկերությունը։
Ջորջիոն տանն աշխատելու անսովոր սխեմա է մշակել։ Նա բաժանել է ընկերությունը գործունեության տեսակների։ Պատրաստի հագուստը թողարկվում է Armani Collezioni անվանումով, երիտասարդականը` Emporio Armani, օպտիկան` Armani Occhiali և այլն։ Իրենց անուններն ունեն նաև մարզահագուստի և գոլֆի համար նախատեսված շարքերը` Armani Neve և Armani Classico։
Загружается новость ...
"Право"
1985 թվականին Սերջոյի մահից հետո բիզնեսին միացել է Ռոզաննա Արմանին` Ջորջիոյի քույրը։
Չնայած տարիքին` Ջորջիո Արմանին առաջվա պես ինքն է լուծում ընկերության հիմնական հարցերը։ Նա ընկերության միակ բաժնետերն է, նախագահը և գործադիր տնօրենը։
Դիզայները մինչ օրս անձամբ է մշակում յուրաքանչյուր haute couture մոդելը։
Բացի նորաձևության բրենդներից, Արմանին ունի նաև հյուրանոցներ և ռեստորաններ։ 1989 թվականին նա սկսել է ռեստորանային բիզնեսը, իսկ 2010 թվականին` հյուրանոցայինը։ Արմանին երբեք չի ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա ընտանիքը քույր Ռոզաննան է և զարմուհիները` Սիլվանան և Ռոբերտան։ Նրանք օգնում են նրան բիզնեսում։ Ռոբերտան ընկերության PR-տնօրենն է։ -0-