ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սիրված հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը երկար հեռուստադադարից հետո վերադառնում է հայկական եթեր:
Ինչպես հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը, Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ֆելիքս Խաչատրյանը կներկայանա նոր նախագծով։
Նախագծի շրջանակում մեզ ծանոթ ու սիրելի աստղային զույգերը կփորձեն պարզել, թե որքան լավ են ճանաչում միմյանց: -0-