534.8
7.44
479.6
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երկրորդ ծնունդ. բժիշկները գանգուղեղի վնասվածքով փոքրիկի կյանք են փրկել Երևանում (ՎԻԴԵՈ)

21:35
20 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սիրիահայ Գևորգյանների (Քևո) ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի հրաշալի փրկության մասին պատմում է Երևանի քաղաքապետարանը։

 «Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին, և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել», - նշում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:

Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող անցավ, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս:

«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց», - նշում է բժիշկը։

«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր»,- նշում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին:

 «Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք», - նշում է Նարեկի հայրը՝ Ներսես Քևոն:

«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ: Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց ոչ, արդյունքը տեսնում ենք»,- նշում է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը:



Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց:

Այսօր Նարեկն արդեն ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել: Ընկնելու օրից հետո ինքնուրույն առաջին քայլերը Նարեկն անում է մեր տեսախցիկի առջև:

«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է: Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»,- ասում է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:

Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ:

Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:17
22 Մայիսի 2019
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում:
18:57
20 Մայիսի 2019
Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը
Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում:
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը: