477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն առաջ և այսօր
20:24
22 Օգոստոսի 2017
8ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։ Քաղաքի գլխավոր խորհրդանիշները մի քանի տասնյակ տարիներ առաջ և այսօր:

Երևանի Կասկադը

 Ереван тогда и сейчас

Այսօրվա Երևանն անհնար է պատկերացնել նրա գլխավոր տեսարժան վայրի` Կասկադի։ Այդ վայրում 1960 թվականին կառուցվել էր միայն արհեստական ջրվեժ–շատրվան Վարդան Յուսանյանի նախագծով։ Միայն 1971 թվականից սկսվեց Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գյուրզադյանի և Ասլան Մխիթարյանի` 118 մետր հանրագումարային բարձրությամբ ավելի խոշոր նախագիծը։ Մեծ Կասկադը քաղաքի ցածրադիր կենտրոնը և բնակելի զանգվածը գեղեցիկ իրար միացնող հսկա աստիճանների համակարգ է։

Ա.Սպենդիարովի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

 Ереван тогда и сейчас

1927 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայում տնօրեն Ա.Տեր–Ղևոնդյանի նախաձեռնությամբ հիմնվել է օպերային ստուդիա։ 1932 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնվել է Օպերայի ազգային թատրոն, որը բացվել է 1933 թվականի հունվարի 20–ին։

Հանրապետության հրապարակ

 Ереван тогда и сейчас

Երևանի կենտրոնական հրապարակի կառուցումը նախագծել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականին։ Ի սկզբանե հրապարակը պետք է ձվաձև լիներ, բայց հետագայում հարակից տարածքի առանձնահատկությունների պատճառով հրապարակի ձևը որոշել են փոխարինել ձևաձևի և սեղանի համադրմամբ։

Կինո «Նաիրի»

 Ереван тогда и сейчас
«Նաիրի» կինոթատրոնը Երևանի հնագույն կինոթատրոններից է, բացվել է 1920 թվականին։ Երևանցիների սիրված վայրերից մեկում գտնվող շենքը նախագծել է Գևորգ Թամանյանը և կառուցվել շինարարական վարչության պետ Գրիգոր Մելիքյանի գլխավորությամբ։

Երևանի փակ շուկա

 Ереван тогда и сейчас

Երևանի փակ շուկան գտնվում է Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` Կապույտ մզիթից ոչ հեռու։ Բացվել է գրեթե 60 տարի առաջ` 1952 թվականի ապրիլի 28–ին։ Շենքի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի ցուցակում։

Մայր Հայաստան

 Ереван тогда и сейчас

«Մայր Հայաստան» արձանը կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակին։ Ի սկզբանե պատվանդանին կանգնեցված է եղել Ստալինի`Սերգեյ Մերկուլովի հեղինակած հուշարձանը, որն ապամոնտաժվել է 1962 թվականին։ Նոր քանդակը պատվանդանին հայտնվել է 1968 թվականին։

Մանկական երկաթուղի

 Ереван тогда и сейчас

Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականին` դառնալով առաջիններից մեկը Խորհրդային Միությունում։ Երկաթուղու տեղակայման վայրը Հրազդան գետի ձախ ափն է` քաղաքի կենտրոնից դեպի արևմուտք։ Երկաթուղու երկայնությունը մոտ 2 կմ է, որից այժմ օգտագործվում է միայն 1 կմ–ն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք: