478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիները կվայելեն Եվգենի Պլյուշչենկոյի սառցե գունեղ շոուն
17:37
20 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սառույցի թագավորները» համաշխարհային մակարդակի ծավալուն շոուն կկայանա նոյեմբերի 20-ին Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասել է նախօրեին Երևան ժամանած օլիմպիական բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն:

«Սառույցի թագավորները» թագավորական շոուում

«Նոյեմբերի 20-ին ես հանդես կգամ Երևանում նոր ծրագրով, նույնիսկ հնարավոր է` երկու նոր ծրագրով, եթե հասցնեմ: Ինձ հետաքրքիր է` արդյո՞ք, այն դուր կգա հայ հանդիսատեսին: Այժմ լավ մարզավիճակում եմ, աշխատանքը եռում է: Այդ պատճառով էլ պատրաստվում եմ ուրախացնել ձեզ և զարգացնել գեղասահքը»,- ասաց Պլյուշչենկոն:
Հայտնի գեղասահորդն ասաց, որ այժմ «սպորտում դադար է վերցրել» և համաշխարհային շրջագայության շրջանակում շուրջ 100 շոու կներկայացնի:

«Հիմնական շեշտադրումը հայկական երաժշտությունն է: Շոուի շրջանակում բազմաթիվ համատեղ համարներ կլինեն: Ելույթ կունենան «Ձյունե արքա» շոուի իմ պարողները, օդային ակրոբատները, ովքեր գմբեթում առանց պահող պարանների են աշխատում, Սերգեյ Յակիմենկոն` աշխարհի միակ մարզիկը, ով սառույցի վրա սալդո է լատարում, թռնում է մեքենայի վրայով»,- ասաց նա:

Պրոդյուսեր Արի Զաքարյանն իր հերթին ասաց, որ շոուին կմասնակցեն համաշխարհային մակարդակի գեղասահորդներ, այդ թվում` աշխարհահռչակ հայեր, որոնց մասին այդքան էլ չգիտեն Հայաստանում: «Մասնավորապես, ելույթ կունենա վոլգոգրաբնակ 13-ամյա հայ գեղասահորդ, հնարավոր է` գեղասահքի ապագա աստղ»,- ասաց նա:

«Սա կարելի է անվանել հայկական թեքումով սառցե շոու: Դրա ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն, ելույթ կունենա հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը: Եվ, իհարկե, «սառույցի արքա» Եվգենի Պլյուշչենկոն, գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Տոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը»,- ընդգծեց պրոդյուսերը:

Евгений Плющенко

Ըստ նրա, շոուում մեծ աշխատանք է ներդրվել, իսկ նախագիծը ստեղծվել է նրա համար, որ Հայաստանում մարդիկ կարողանան բարձրակարգ գեղասահք տեսնել: «Մեր շոուից հետո հայերը կկարողանան հպարտանալ, որ գեղասահքում այդքան տաղանդավոր հայրենակիցներ ունեն»,- ասաց Զաքարյանը:

Վարպետության դաս չեմպիոնից

 Ինքը` լեգենդար գեղասահորդը, լրագրողներին գեղեցիկ շոու ստեղծելու մի քանի մասնագիտական բաղադրատոմս ներկայացրեց:

«Երբ ես աշխատում եմ նոր ծրագրի վրա, մեկնարկային կետս երաժշտությունն է: Այնուհետև խորեոգրաֆները կերպարներ են գտնում: Այնուհետև շարժումները մանրահատակից տեղափոխվում են սառույցի վրա: Երաժշտության ընտրությունը կապված է հոգեվիճակի հետ: Եթե զգում եմ երաժշտությունը, ուրեմն ամեն ինչ կստացվի»,- ասաց Պլյուշչենկոն:

Евгений Плющенко

Նա հիշեց, թե ինչպես 2008 թվականին ելույթ էր ունեցել Երևանում իր սիրած «Армения моя» երգի ներքո: Եվ շատ զգացված էր, երբ արցունքներ էր նկատել երկու հանդիսատեսի աչքերին: «Հուսով եմ` նրանք հիասթափությունից չէին լացում»,- կատակեց Պլյուշչենկոն:

«Ձյունե թագուհու» ռեբրենդինգը «սառույցի արքայի» համար

 «Կնոջս` Յանա Ռուդկովսկայայի հետ նախաձեռնել ենք «Ձյունե արքա» շոուին, որը «Ձյունե թագուհու» յուրօրինակ ռեբրենդինգ է: Շոուում մոտ 4 միլիոն դոլար է ներդրվել, ներգրավված է մոտ երկու հարյուր մարդ, որոնց թվում` հայտնի մարզիկներ: Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը հատուկ շոուի համար երգ է գրել և կատարել»,- ասաց Պլյուշչենկոն իր մյուս նախագծերի մասին:

Նա խոստովանեց, որ իր համար դա և արվեստ է, և բիզնես: «Մենք նաև բարեգործությամբ ենք զբաղվում: Օգնում ենք հիվանդ երեխաների և սահմանափակ կարողություններով մարդկանց: Իսկ ես պարապում եմ երեխաների հետ, վարպետության դասեր եմ տալիս»,- ասաց Պլյուշչենկոն:
Ըստ նրա, ոչ մի ուրիշ զբաղմունքի, նույնիսկ ընտանիքի համար ժամանակը չի բավարարում: Բայց ավելացրեց, որ հետագայում պատրաստվում է Ռուսաստանում գեղասահքի դպրոց բացել:

Գաղտնիքները բացահայտում է հայտնի մարզիկը

Պլյուշչենկոն նաև պատասխանեց այն հարցերին, թե ինչպես է պահպանում հիանալի ֆիզիկական վիճակը և ինչով է զբաղվում ազատ ժամանակ: «Լավ տեսք ունենալու համար պետք է ավելի շատ քնել և շատ աշխատել: Ես նաև զբաղվում եմ գոլֆով, ձկնորսությամբ, որսով, ֆուտբոլով, հոկեյով, թենիսով, սթրայքբոլով և այլ մարզաձևերով»,- ասաց Պլյուշչենկոն:

Евгений Плющенко

Նա կատակեց, ասելով, որ այնքան ժամանակ է անցկացրել սառույցի վրա, որ արդեն «սառեցված» է:

Թագավորը մահացավ, թագավորն ապրած կենա

Պատասխանելով այն հարցին, թե չի վախենում, արդյոք, որ «սառույցի թագավորի» տիտղոսը կարող է անցնել մրցակիցներին` Պլյուշչենկոն ասաց, որ ինքը չէ իրեն տիտղոս շնորհել:
«Վախենալու ոչինչ չունեմ: Եթե ավելի տիտղոսային մարզիկի գտնեք, ապա չորրորդ թռիչքը կկատարեմ: Պարզապես պետք է առաջ ընթանալ: Երբ կգա իմ ժամանակը, ես հանգիստ կասեմ. «Մինչ նոր հանդիպում մեկ այլ ասպարեզում»: Ինչու՞ ես ապրում, եթե ինչ-որ բանից վախենում ես»,- կարծում է Պլյուշչենկոն:

Նա պատմեց, որ կան մարզիկներ, ում անվանում են «մարզումների չեմպիոններ», բայց նրանք վախենում են ելույթ ունենալ` փայլուն արդյունքներ ցույց տալով միայն մարզումներում:

«Եթե զբաղվում ես սպորտով և ուզում ես սուպերչեմպիոն լինել, ապա վախենալ պետք չէ: Մեծ մարզիկը նա է, ով անընդհատ արդյունք է ցույց տալիս»,- ասաց Պլյուշչենկոն:

Եվ, այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ ցանկացած մարդու պես վախեր ունի` ամենից շատ վախենում է իր ընտանիքի համար:

Չեմպիոնը կպատմի ամեն ինչ

«Ես առայժմ վերջակետ չեմ դրել իմ մարզական կարիերայում: Բայց և կարիերայի, և ընտանիքի մասին պատմելու բան ունեմ: Կարծում եմ` առաջիկայում կենսագրություն կգրեմ»,- ասաց նա:
Նա խոստովանեց, որ առաջիկայում աստղային ընտանիքը կհամալրվի: «Չորս որդի ունեմ: Մեկը` առաջին ամուսնությունից, երկրորդը` երկրորդից: Բայց Յանայի որդիներին էլ եմ իմը համարում: Նրանք բոլորը սպորտով են զբաղվում: Իսկ փոքրիկն արդեն սահում է»,- ասաց Պլյուշչենկոն: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։