536.6
7.56
476.68
+32
Եղանակը Երևանում
Հայ

Դիմակահանդես, «Երևան Քվեսթ» և երաժշտություն անիվների վրա. Երևանում սկսվում է «Երևանյան ամառը»

21:51
31 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, ծրագիրն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ։

«Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:

Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:

«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:


Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:

«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ:
21:15
13 Հուլիսի 2019
Մկաններ մարզելն ուղղակիորեն կապված է առողջության հետ. գիտնականներ
Սթրեսը, պասիվ կենսակերպը և սխալ սնվելն ուղղակիորեն կապված են թույլ մկանների հետ:
20:20
13 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն
Փորձագետները հայտնաբերել են շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն։