ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օհայոյի Հյուսիսային համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սուրճը դարչինով են խմում, ավելի երկար են ապրում, գրում է
kp.ru-ն:
Բացի այդ, համեմունքը նպաստում է բարեկազմ լինելուն: Պարզվում է, որ դարչինի կանոնավոր օգտագործման դեպքում մարդու օրգանիզմում ձևավորվում է հատուկ մետաբոլիկ կենտրոն, որը դրական փոփոխություններ է առաջացնում բջջային մակարդակում: Իսկ ճարպակալման և ծերացման դեմ պայքարում օգնում է հակաօքսիդանտների փունջը, որով հարուստ է դարչինը:
Բայց և այնպես, ամեն ինչ լավ է չափի մեջ: Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
Ի դեպ, Չիկագոյի Ռաշ Համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հայտնել են, որ դարչինը նպաստում է ինֆորմացիայի ավելի լավ յուրացմանը: Բացի այդ, դարչինը պաշտպանում է ուղեղը Պարկինսոնի հիվանդությունից: Այն նպաստում է օրգանիզմի սառեցմանը, այդ պատճառով այդքան տաևածված է շոգ երկրներում: -0-