485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
20:15
16 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է 400 մլն դոլարով։The New York Times–ի հաղորդմամբ, աճուրդի տան հատկացումներով լոտի վերջնական գինը կազմել է 450.3 մլն դոլար, գրում է ՏԱՍՍ–ը։

Պարբերականի տվյալներով, կտավը վաճառել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի թրաստ հիմնադրամը։ Դա Վինչիի գլուխգործոցի նոր տիրոջ անունը չի հրապարակվում։

64,5* 44,7 սմ չափերով կտավի վրա պատկերված է Քրիստոսը երկնագույն հանդերձներով, աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախով` պահում է թափանցիկ գունդը։ Սակարկությունից առաջ բացառիկ ստեղծագործությունը գնահատվում էր 100 մլն դոլար։

Загружается новость ... "Право"

Ինչպես հայտնել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների փորձագետ Լյուկ Սեյսոնը, կտավը, ամենայն հավանականությամբ, նկարվել է ֆրանսիական արքունիքի համար և Անգլիայում է հայտնվել Կառլ Ա–ի` ֆրանսիական արքայադուստր Հենրիեթ Մարիայի հետ 1625 թվականին ամուսնանալուց հետո։

Կտավը հաշվառված է եղել արքայական հավաքածուի ռեեստրում, այնուհետ վաճառվել է աճուրդում 1651 թվականին և 1666 թվականին վերադարձել է արքայական հավաքածու Կառլ Բ–ի օրոք։ 1673 թվականից հետո կտավի հետքերը կորել են, մինչև որ այն 1900 թվականին ձեռք են բերել մի մասնավոր հավաքածուի համար, բայց շատ վնասված վիճակում։

Մի խումբ փորձագետների կարծիքով, «Աշխարհի Փրկիչը» պատկանում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքի միլանյան ժամանակահատվածին, երբ վարպետը նկարում էր իր հայտնի «Խորհրդավոր ընթրիքը»։ Իսկ մեկ այլ խումբ էլ դասում է այն 1500–ական թվականների ժամանակահատվածին, երբ նկարվել է «Մոնա Լիզան»։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։