527.39
7.13
475.9
+35
Եղանակը Երևանում
Հայ

Comedy Club-ը շնորհավորել է Գարիկ Մարտիրոսյանին. Բատրուդինովը հայատառ շնորհավորանք է գրել

16:58
14 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Չորեքշաբթի ռուսաստանաբնակ հայտնի հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նշում է իր ծննդյան օրը: Comedy Club-ի համահիմնադիրներ Տիմուր Բատրուդինովը, Գարիկ Խարլամովը ու Սեմյոն Սլեպակովը չեն կարողացել անմասն մնալ այս իրադարձությունից ու արտահայտել են իրենց հարգանքը յուրօրինակ ձևով:


«Ծննունդդ շնորհավոր, «նոր հումորի» հայր: Ինչ ասես չի եղել այս 16 տարիների մեր հումորային գոյության ընթացքում: Ու թող էլի լինի», - գրել է Բատրուդինովը Instagram-ի իր էջում:
Դրանից հետո Տիմուրն անցել է հայերենի ու մաղթել է Մարտիրոսյանին «առողջություն, երջանկություն և 16 ձագ ձուկ»։

«Ես համբուրում եմ այտերը», - գրել է Բատրուդինովը:

Սլեպակովը Մարտիրոսյանին անվանել է սիրելի ընկեր, ավագ ընկեր, ուսուցիչ, մարդ, ում շնորհիվ նա առաջին անգամ տեսել է կապույտ կոշիկներ:

«Արդեն 15 տարի է, ինչ Գարիկն իր թեթև հայկական զեփյուռով ներխուժել է իմ կյանք ու լիովին փոխել է այն: Գարիկը զարմանալիորեն համադրում է տաղանդը, պոզիտիվը և սերը դեպի նյութական արժեքներ` անընդհատ բազմապատկելով դրանք», - գրել է Սլեպակովն Instagram-ի իր էջում:

Նրա խոսքով, Գարիկը ապացուցել է միլիարդավոր հայ տղաներին ու աղջիներին, որ կյանքը 75-ից հետո չի ավարտվում:

«Մաղթում եմ Գարիկին առողջություն, հանդիսատեսի համակրանք ու կայծանետ հումորի զգացում, քանի որ մնացած ամեն ինչը նա արդեն ունի. Սիրում եմ քեզ, Գարիկ», - գրել է Սլեպակովը:



  Անմասն չի մնացել նաև Գարիկ Խարլամովը:

 «Այսօր ամենատաղանդավոր ու աղմկահարույց, մեծն ու հզոր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Հարգելի Գարիկ, ցանկանում են այս աշխարհի բոլոր բարիքները: Որպեսզի քո հարազատները ու ընկերները միշտ երջանիկ լինեն: Շնորհավորում եմ Ժաննային քեզ նման ամուսնու առթիվ, Դանիելին ու Ժասմինին քեզ նման հոր առթիվ, Արթուր Ջանիբեկյանին քեզ նման եղբոր առթիվ, ծնողներիդքեզ նման որդու առթիվ, Սվետլակովին, Ուրգանտին ու Ցեկալոյին նման Մարտիրոսյանի առթիվ ու մեծ հայ ժողովուրդին նման հայի առթիվ», - գրել է Խարլամովն Instagram-ի իր էջում:

Նա խոստովանել է նաև, որ մեծացել է Մարտիրոսյանի հաղորդումների վրա:

«Դու հիանալի մարդ ես: Ապրիր մինջև ապոկալիպսիս, սեր ու առողջություն քեզ», - գրել է Խարլամովը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:46
17 Օգոստոսի 2019
Պարզվել է, թե ում է վնասակար կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։
12:06
17 Օգոստոսի 2019
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը