ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նիհարելու հետ կապված բարդությունների ռիսկը կարելի է նվազեցնել ցիտրուսային մրգերի շնորհիվ, որոնցից ամենակարևորը նարինջն է, նշում են Ամերիկյան քիմիական միության գիտնականները։
Загружается новость ... "Лево"
Գիտնականները փորձարկում են կատարել, որի ընթացքում կրծողների մի խումբը ճարպոտ ուտելիքի հետ միասին ստացել է ֆլավոնոիդներ պարունակող ցիտրուսայինների մեծ քանակ (լայմ, նարինջ, կիտրոն), երկրորդ խումբը ստացել է սովորական սնունդ և երրորդը` ճարպոտ սնունդ։ Գիտնականները նաև ուսումնասիրել են գեսպերիդինի, էրիոցիտրինի և էրիոդիկտոլի ազդեցությունը կենդանիների առողջության վրա, հայտնում է aif.ru–ն։
Արդյունքում պարզվել է, որ ճարպոտ սննդի ընդունումը ֆլավոնոիդների հետ միասին օգնում է նվազեցնել ճարպերի ավելցուկից առաջացած կործանարար ազդեցությունը։ Գիտնականները կարծում են, որ ցիտրուսային մրգերի և դիետիկ սննդի համադրությունը թույլ կտա մեղմել դիետան և դարձնել այն ավելի օգտակար, գրում է EurekAlert–ը։–0–