ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի Արմենիա/. Դուք քաղցրակեր եք կամ հաճախ եք շոկոլադ նվիրու՞մ. Դուք անհանգստանալու առիթ ունեք, գրում է
BBC-ն:
Կակաոյի վերամշակման ապագան հայտնվել է վտանգի տակ մի շարք գործոնների անհանգստացնող զուգադիպության պատճառով` գլոբալ տաքացումից մինչև վնասատուներ, կակաոյի գենետիկ առանձնահատկությունների կամ շոկոլադե ծառի պատճառով:
Загружается новость ... "Лево"
Որոշ գիտնականներ իրենց հոռետեսական կանխատեսումներում այնքան հեռու են գնացել, որ մոտակա 40 տարիների ընթացքում կանխատեսում են ամբողջ շոկոլադի արդյունաբերության մահը: Այսօրվա դրությամբ այս ոլորտի ծավալը գնահատվում է 98 մլրդ դոլար:
Այլ մասնագետներ ուղիներ են փնտրում նման աղետից խուսափելու համար:
Ըստ Euromonitor ընկերության անցկացված հետազոտության, 2016-2017 թ.-ին շոկոլադե քաղցրեղենի արտադրանքի համաշխարհային պահանջարկը գերազանցել է 7450 տոննա՝ 5 տարի առաջ գրանցված ցուցանիշների համեմատ աճելով ավելի քան 10 տոկոսով: -0-