484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
21:05
13 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2017թ. հունիսի 7-ին ժամը 19:00-ին, քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առևանգել են դստերը և տեղափոխել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Загружается новость ... "Право"

«Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը մոր հետ գտնվել է Էջմիածին քաղաքի Կույբիշև փողոցում, որտեղ նրանց մոտ՝ թիկունքում, անսպասելի կանգնել է կաթնագույն «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, և 3 երիտասարդ, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացել: Նշված ավտոմեքենայով աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղ փոխել են ավտոմեքենան և ուղևորվել Դիլիջան։ Աղջկան հաջողվել է Դիլիջանում դիմել փախուստի՝ ցատկելով վարձակալված տան պատուհանից»,– նշվում է հաղորդման մեջ։

Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող, հարցաքննվել։ Վերջինս նախապես ճանաչել է առևանգողներից մեկին, ով սիրահարված է եղել աղջկան, իսկ մյուս երկուսին չի ճանաչել։ Լուսանկարով կատարվել է ճանաչման գործողություն, և տուժողը մատնացույց է արել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ով Էջմիածին քաղաքի 1990 թվականի ծնված բնակիչ է։

2017թ. հուլիսի 10-ին 27-ամյա երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավված նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը 2017թ. նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու 23-ամյա աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձանց ինքնությունը։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։
15:39
02 Դեկտեմբերի 2017
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Սնունդը, որը հիմա հայերն օգտագործում են ձմռանը, շատ է տարբերվում մեր նախնիների օգտագործած սնունդից։