477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշեց, թե որն է Հայաստանի բացառիկությունը
17:24
13 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհում չկա այնպիսի փոքր երկիր, ինչպիսին Հայաստանն է, որտեղ գիտությունն այդքան զարգացած լինի, հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

«Հայաստանն այդ իմաստով բացառիկ երկիր է։ Եվ դա է մեր առավելությունը, որը պետք է օգտագործել»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Միքայելյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանը շարունակի զարգանալ նույն ոգով, ապա զբոսաշրջության զարգացման գրագետ քաղաքականության առկայության դեպքում հնարավոր կլինի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավել։

Միքայելյանը կարծում է, որ Բյուրականի աստղադիտարանը կարող է իր լուման ներդնել այդ գործընթացում, թեև անելու շատ բան կա։

ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։

Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։

1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը հայտարարվել է հանրապետության ազգային սեփականություն: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք: