Bolola. 46 երթուղու նախկին վարորդն արդեն տեսահոլովակում է նկարահանվում (ՎԻԴԵՈ)
10:41
19 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեկ ամիս առաջ սկանդալի կիզակետում հայտնված թիվ 46 երթուղայինի վարորդ Ռուստամը դարձել է տեսահոլովակի հերոս։
Նա նկարահանվել է Կամերային թատրոնի և Բոհեմ թատրոնի դերասան, հայտնի կոմիկ Ando–ի (Անդրանիկ Հարությունյան) «Bolola-Android» տեսահոլովակում։
Загружается новость ...
"Право"
«Բոլոլա» բառը վերադարձել է հայ խոսակցական գործածության երթուղայինի ծխող վարորդի հետ կապված տեսանյութից հետո։ Հիշեցնենք, որ թիվ 46 երթուղայինի վարորդը կոշտ պատասխանել է ուղևորուհուն, ով նրան նկատողություն է արել սրահում ծխելու համար, ինչի հետևանքով կոնֆլիկտ է առաջացել և մեծ աղմուկ առաջացրել հայ հասարակությունում։ Ինքը` վարորդը, տվյալ միջադեպից հետո հեռացվել է աշխատանքից անպատշաճ վերաբերմունքի և ուղևորներին վիրավորելու համար, ինչից հետո որոշել է հանդիպել վարչապետի հետ, ասելով, որ «մեծ բազառ ու բոլոլա է լինելու»։ -0-
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին