ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ ականդալային միլիոնատեր, հայտնի անձ Դեն Բիլզերյանը երեքշաբթի Արցախ ժամանելուց հետո արդեն հասցրել է կրակել զանազան զինատեսակներից, մասնավորապես, ձեռքի հակատանկային նռնականետից։
Այդ կադրերով տեսանյութն ու լուսանկարները Facebook–ի իր էջում հրապարակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը։
«Այսօր Արցախի ազգային անվտանգության հզորների հյուրը Դեն Բիլզերյանն է»,– նշել է նա իր հրապարակման մեջ։
Բիլզերյանը մի քանի փորձնական կրակել է ՌՊԳ–7–ից, հաստոցային ավտոմատ նռնականետից, Կալաշնիկովի ձեռքի գնդացրից, «Վինտորեզ» անաղմուկ դիպուկահար հրացանից և այլ զինատեսակներից։
Ինչպես գրում են հայկական ԶԼՄ–ները, Բիլզերյանը պատահական չի այցելել Արցախ. նա մտադիր է այնտեղ սեփական բիզնես բացել։ Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27–ին, որտեղ նույն օրը հայկական քաղաքացիություն է ստացել և հաշվառման է կանգնել հանրապետության Զինված ուժերում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում